Wednesday, December 12, 2012

Monday, October 22, 2012

Լուկաշին գյուղի պատմությունը:

Ֆիլմի  հեղինակներ`Մ. Համբարձումյան և  Վ.Հարությունյան:

Wednesday, August 29, 2012

Մեր մասին

ԱՅՈ' մանկապատանեկան ակումբ:

Ֆիլմի հեղինակ` Մերի Համբարձումյան:

,,Մենք"                                        

Լուկաշին համայնք, ապագա լրագրողներ:  

 

Thursday, August 23, 2012

Բա՞ իմացաք ( իսկ դուք գիտե՞ք, որ...)

Ֆիլմի հեղինակ`Վիկտորյա Հարությունյան:

   Լուկաշին համայնքի ԱՅՈ` մանկապատանեկան ակումբի ,,Պատանի հայորդիներ"-ս    

4 օր  Ծաղկաձորում:

        


 

Wednesday, August 22, 2012

Լուկաշին: Բա՞ իմացաք ( իսկ դուք գիտե՞ք, որ...)


ֆիլմի  հեղինակ` Վիկտորյա  Հարությունյան: 2012թ
 Լուկաշին համայնքի ԱՅՈ' մանկապատանեկան ակումբը տոնում է Հունիսի 1-ը:   




Thursday, July 19, 2012

Լուկաշին: Իմ պատմությունը:Ես հպարտ եմ և շատ ուրախ, որ հայ եմ և ապրում եմ Հայաստանում...
Լուկաշին: Իմ պատմությունը: Լուկաշին  համայնքի  ԱՅՈ` մանկապատանեկան  ակումբի ,,Պատանի  հայորդիները" պատրաստվում են  Սուրիկ  Ավդոյանի  հետ  կայանալիք  հարցազրույց...

Saturday, April 14, 2012




Սարգիս Լուկաշին /Սրապիոնյան/
Սարգիս Լուկաշին /Սրապիոնյան/

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1883թ. Նոր-Նախիջևանում:
Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25թթ.: Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ:
1918-21թթ. ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզում: 1921-1922թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար: Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր:
Երբ Լուկաշինը ստանձնեց ժողկոմխորհի նախագահի պաշտոնը, երկիրը դեռևս գտնվում էր ծանր վիճակում. տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, և նրա առաջին գործը երկրի տնտեսության վերականգնումն ու արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումն էր: Արդյունաբերությունն առանց էներգետիկ ռեսուրսների, բնականաբար, աշխատել չէր կարող, ուստի Լուկաշինը ձեռնամուխ եղավ Հայաստանում էներգետիկ բազայի ստեղծմանը. 1923թ.-ին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ: Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926-ին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր:
Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Մյասնիկյանի գործունեության ընթացքում: Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքի, Միջագետքում ապրող հայերը:
Լուկաշինի կյանքի ավարտը ևս ողբերգական էր: Նա քաղաքական գործիչների այն սերնդից է, որը Ստալին-Եժով-Բերիա եռյակի ստեղծած ստորաքարշ մթնոլորտի զոհը դարձավ: Նվիրյալների այդ սերունդը մոլագար մի ատելությամբ հայտարարվում էր «ժողովրդի թշնամի» և «բնաջնջվում»՝ մեծ մասամբ ստեղծարար ուժերի ծաղկման շրջանում՝ իր ետևից թողնելով հսկայական գործ:
Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 37-ին գնդակահարվեց: