Մեր գյուղի պատմությունը

| Շինարարության բանվորները աշխատանքի ժամին |

Մեր գյուղը`Լուկաշինի անվան համայնքը
ունի երկար պատմություն:Այն գտնվում է Արարատյան դաշտավայրի կենտրոնական մասում Հայոց
երկվորյակ սարերի Մասիսների հայացքի առաջ:Պատմականորեն այն գտնվում է Մեծ Հայքի 15
նահանգներից Արարատյան նահանգի միջին մասում:Այն գոյություն ունի մեր ժողովրդի պատմության
հետ:Այն ինչպես ողջ Հայոց երկիրը ասպատակվել է բազմաթիվ և բազմաբնույթ թշնամիների կողմից
1828թ. Թուրքմենչայի պայմանագրով արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին:Այս դեպքը
բախտորոշ եղավ բազմաչարչար հայ ժողովրդի համար:1920թ.արևելյան Հայաստանը երբ դարձավ
խորհրդային`ճանապարհ բացվեց մեր ժողովրդի համար:Այս դեպքը հնարավորություն ստեղծեց մեր ժողովրդի առաջին համաշխարհային պատերազմից
(1914-1918)մնացած մասի համար:Խորհրդաին առաջին
տարիներին,ողջ արևելյան
և խորհրդային
Հայաստանը այնպես
էլ մեր գյուղը գտնվում
էր շատ անմխիթար վիճակում`քայքայված տնտեսություն,սով,հիվանդություն,գաղթականներ Արևմտյան
Հայաստանից մի կերպ փախած:Հովհաննես Թումանյանը
այդ ժամանակվա
համար ասում էր.<<Ողբի հայրենիք,որբի հայրենիք>>:Բայց աստիճանաբար հայ ժողովուրդը,խորհրդային ժողովուրդների մասնավորապես ռուս մեծ ժողովրդի
օգնությամբ իր վիճակը բարելավեց:1922 թվականից մինչև 1925թթ. մեր գյուղը
եղել է կոմունալ,իսկ 1925 թվականի ապրիլի 26-ից կոչվեց
Լուկաշինի անունով:Մինչև 1941 թվականը մեր գյուղը`ունեցել է ծաղկուն այգիներ,պտղատու| 2012 |
| 2012 |
ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի
պատմաշխարագրական ակնարկ.
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղը
հիիմնադրվել է 1925թ. ապրիլի 26-ին:
Գյուղի տեղում նախկինում եղել է Ամերիկյան որբանոց: 1925թ. մեծ եղեռնից հետո Հայաստանը լցված էր
տասնյակ հազարավոր որբ երեխաներով որոնցից շատերը սովամահ էին լինում կամ համաճարաքի զոհ դառնում:
Հենց այդ տարիներին էր, որ ԱՄՆ-ի
կառավարության անմիջական աջակցությամբ
Հայաստանի մի քանի վայրերում հիմնադրվեցին
որբանոցներ: Այդտեղ հոգում էին երեխաների առողջության, սննդի և հագուստի հարցերը
տասնյակ հազարավոր որբ երեխաներով որոնցից շատերը սովամահ էին լինում կամ համաճարաքի զոհ դառնում:
Հենց այդ տարիներին էր, որ ԱՄՆ-ի
կառավարության անմիջական աջակցությամբ
Հայաստանի մի քանի վայրերում հիմնադրվեցին
որբանոցներ: Այդտեղ հոգում էին երեխաների առողջության, սննդի և հագուստի հարցերը
| Նորակառույց առեվտրի տունը |
Լուկաշին գյուղը գտնվում է Արարատյան դաշտի (Արմավիրի մարզի) հյուսիսային մասում: Մարզկենտրոն Արմավիրից 5 կմ հեռավորության վրա, մայրաքաղաք Երևանից 50 կմ դեպի արևմուտք: Գյուղը Արմավիրի մայր ջրանցքով բաժանվում է Արագածոտնի մարզի և Թալինի տարածաշրջանից: Հարևան համայնքներն են արևմուտքում` Խանջյանը, արևելքում` Նորավան գյուղը: Գյուղը գտնվւմ է ծովի մակարդակից 840-860 մ բարձրության վրա: Կլիման չոր արևադարձային է, «աչքի է ընկնում» չոր և շոգ ամառներով և խստաշունչ ձմեռներով: Տեղումների քանակը 300-500 մմ է: Հողերը կիսաանապատային գորշ հողեր են, հյուսիսային մասում քարքարոտ: Կլիմայական պայմանները այնպիսին են, որ առանց ոռոգման ջրի հնարավոր չէ: Գյուղում հիմա ապրում է 2200 մարդ:
Զեյնալյան Արմինե, Ղազարյան Անի, Հարությունյան Վիկտորյա.
Լուկաշին
Լուկաշին համայնք
Դու ինձ համար
թանկ
Դու մի փոքրիկ
վայր
Մեծ բնակավայր:
Հայոց երկրի
մեջ
Փոքր համայնք
ես
Միյան տարածքով
Ոչ պատմուրյունով:
| 2012թ |
| 2012թ |
Դու Սրապիոնյանի
Անվամբն ես
կոչվել
Եվ Թամանյանի
Ձեռքով ես գծվել:
Հանրաճանաչ
ես
Ու հիանալի
Քեզ կգրեմ ես
Դու զարմանալի:
Տարոն Մկրտչյան /9 դաս/
Լուկաշինը և ես
| 15.04.2012թ |
| Զարդար Հ. 10դաս |
| 15.04.2012թ |
Կենտրոնական ճանապարհով անցնող յուրաքանչյուր վարորդի դեմքին կարելի է տեսնել զայրույթ ու բարկություն: Բայց բարկությունն իսկույն վերանում է, երբ տեսնւմ են գյուղի սկզբնամասում գտնվող պուրակը: Այնտեղ կանգնեցված է հուշարձան` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հերոս Հունան Ավետիսյանի հիշատակին: Արձանը շրջապատված է գեղեցիկ ծառերով ու ծաղիկներով: Չնայած մի փոքր անմխիթար վիճակին, պուրակը համարվում է գյուղի ամենագեղեցիկ վայրը:
| ֆուտբոլի դաշտ 2012թ |
| 2012թ |
| գարուն 2012 |
| գարուն 2012 |
| Լուկաշին համայնքի փողոցներից մեկը |
Այդ փողոցի վրա են գտնվում մի քանի մթերային
խանութներ, որոնցից մեկը գյուղի առաջվա հագուստի խանութն է եղել: Իսկ մյուսը
երեկոյան ժամերին գյուղի երիտասարդ տղաների հավաքատեղին է: Բոլոր թեմաներով
բարցրաձայն խոսում են ու բամբասում, բայց հենց մի աղջիկ են տեսնում, լռություն է
տիրում, հատկապես, երբ աղջիկը տեղացի չէ կամ նորեկ է: Գնալուց հետո սկսվում է
բուռն քննարկում, քննադատում ու գովաբանում:
Կենտրոնական փողոցի վերջամասում գտնվում է
գյուղի գերեզմանոցը, որտեղ թաղված են տեղացիների հարազատներն, ընկերներն ու
ծանոթները:
| Մանկապարտեզ |
Կենտրոնական փողոցից ճյուղավորվում են մի քանի փողոցներ, որոնցից յուրաքանչյուրի բնակիչներն մի հողի ու ջրի, բայց տարբեր ծագման,նպատակների ու ցանկությունների տեր մարդիկ են:
Մի փողոցում էլ, շատ տղամարդիկ թողնելով իրենց ընտանիքը
գնում են արտասահման գումար աշխատելու տունը պահելու ու իրենց երեխաների համար լավ
ապագա կառուցելու համար: Կան մարդիկ, որ չեն վերադառնում, մարդիկ էլ կան, որ գալիս
են ետ թեկուզ չնչին գումարով:
| 2012թ |
Ճանապարհներին քիչ չեն հանդիպի մարդիկ, որոնք
հարբեցողներ են և նրանց համար խմիչք տեսնելն իսկական ուրախություն է: Չնայած սրան
գյուղում շատ կան ավանդապաշտ ընտանիքներ:
| Գյուղի դպրոցը |
Այդ փողոցի վերջում գտնվում է Հունան Ավետիսյանի
տունը, և Վարդգես Դավթյանի գլխավորած HEIFER կազմակերպության գրասենյակը:
Գյուղացիները շատ շնորհակալ են այդ կազմակերպությանը բազմաթիվ օգնությունների և
ձեռքբերումների համար:
![]() |
| 2012 |
Ահա այս փոքրիկ պատմությունը գյուղիս մասին: Եվ
երբ գրում էի ինքսել շատ բաներ վերհիշեցի և ինձ հպարտ զգացի, որ այս գյուղի
բնակիչ և արժանի զավակ եմ:
![]() |
| 2012 |
Արմավիր մարզում մի փոքրիկ գյուղ կա,
Հեռու չէ այդքան, դու մի վախենա,
Արի տես, որ մտածես
Արդյոք
ճիշտ եմ պատմել քեզ:
Մարդիկ
բարի ու անաչառ
Կդառնան
քեզ բարեկամ,
Քեզ իրենց տուն կտանեն,
Ու գինի
կխմեցնեն:
Քեզ համար
տուն կդարձնեն,
Այդ ժամ
էլ դու ինձ կասես,
Որ շատ ճիշտ եմ պատմել քեզ:
Հետո էլ,
երբ հեռանաս
Շատ դժվար
կմոռանաս,
Կպատի քեզ
թախիծը,
Ռեպորտաժը տրամադրեց`Զարդար Հովհաննիսյանը
Տպագրեց` Արմինե Զեյնալյանը
Նկարները տրամադրեց` Միշա Կոստանյանը
| Արմինե Զ. 10 դաս. |






erexeq ovqer en mer erexeqic hima aprum es tnerum?????????
ReplyDeleteerevi vochmek
ReplyDelete