Բա՞ իմացաք ( իսկ դուք գիտե՞ք, որ...)






              Ո°վ է պատասխանատու իմ իրավունքների համար

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 20-ին նշում են երեխաների իրավունքների միջազգային օրը: Մենք էլ մեր փոքրիկ Լուկաշին գյուղում, մեր ԱՅՈ’ մանկապատանեկան ակուբի ,,Լրագրող- զատիկ’’ խմբով նշեցինք այդ օրը ,,Ո՞վ է պատասխանատու իմ իրավունքների համար’’ խորագրով:
    Մեկ օր առաջ մեր  ,,Լրագրող-զատիկ’’ խմբի երեխաներով և մեր ուսուցանող
Հ.Մերի  և  Գ.Ռաֆիկ
Ա. Հյուսյանի ղեկավարությամբ հավաքվեցինք և որոշում կայացրեցինք, թե ինչպես անցկացնենք այդ օրը: Սկզբում մտածում էինք մեծ մաշտաբով անցկացնենք, բայց եղանակը տրամադրող չէր, դպրոցի դահլիճն էլ չէր ջեռուցվում, դրա համար որոշեցինք ընտրել մեկ դասարան և այդ դասարանի երեխաների հետ անցկացնել մի միջոցառում: Ընտրեցինք չորրորդ դասարանի երեխաներին: Շատ հարմար առիթ էր` պատմելու իրենց իրավունքների մասին:
   Վերջապես եկավ այդ օրը: Նկարները նայելիս կնկատեք, որ տղաներից միայն Ռաֆիկն է մեզ հետ: Իրոք, ու°ր են մեր տղաները: Ասեմ, նրանք գնացել էին մեր համագյուղացի զորակոչիներին ճանապարհելու բանակ: Սկզբում Միշան ու  Տիգրանը օգնում էին մեզ կազմակերպչական գործերում, բայց շուտով նրանք գնացին: Ռաֆիկն էլ էր ուզում նրանց հետ գնալ, բայց չցանկացավ մեզ թողնել մենակ և մնաց մեզ հետ:
   Սկսեցինք մեր միջոցառումը` ներկայացնելով երեխաներին, թե ինչ օր է
նոյեմբերի  20-ը:
Հ.Վիկա
 ,,Նոյեմբերի 20-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես մանուկների համաշխարհային օր: 1954թ. դեկտեմբերին  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով այդ օրը վավերացրեց որպես մանուկների համաշխարհային օր: Նոյեմբերի 20-ը սկզբում նշվում էր 50 երկրներում, իսկ այժմ դրանց թիվը հասել է 193-ի: Հենց  այս պատճառով  էլ ողջ աշխարհում  ամեն տարի   երեխաների խնդիրների  ու  դժվարությունների   վրա են սևեռվում    կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և կենտրոնների ուշադրությունը:  
Մարդկանց իրավունքները համարվում են ազատության, արդարության և խաղաղության հիմնասյունը ողջ աշխարհում: Եվ այս շրջանակում երեխաներն են, որ ամենից շատ ուշադրության և ապահովության կարիք ունեն: Հատկապես այն պատճառով, որ ապագան երեխաների ձեռքում է և դրա համար պետք է ուշադրություն դարձնել նրանց հոգեկան առողջությանն ու ապահովությանը” - նշեց Մերի Համբարձումյանը:
Հ.Լուսինե  և  Պ.Ալինա
Ս.Հասմիկ
Հ.Լուսինե  և   Ս.Հասմիկ
,,ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1989թ. վավերացրեց երեխաների իրավունքների վերաբերյալ  կոնվենցիա, որին անդամակցեցին բոլոր պետությունները, բացի ԱՄՆ-ից և Սոմալիից: Այս կոնվենցիայի վավերացմամբ   ՅՈՒՆԻՍԵՖ-ը  կարևորեց մի փաստ. երեխաների միջև չպետք է լինի խտրություն, անկախ այն բանից, թե նրանք ինչ ազգի, գույնի և սեռի են պատկանում: Բոլոր երեխաները, առանց խտրականության, պետք է լինեն  կառավարությունների  ուշադրության  կենտրոնում: Թեև այս կոնվենցիան կարևոր քայլ էր  երեխաների իրավունքները պաշտոնապես ճանաշելու  հարցում, և նրանով հանդերձ, որ մի շարք պետությունների ղեկավարներ 1991թ. գումարված նիստում քննարկեցին երեխաների վիճակը բարելավելուն ուղղված հարցերը, սակայն փաստերը վկայում են, որ երրորդ հազարամյակից մեկ տասնամյակ անց, աշխարհի շատ շրջաններում, երեխաների պայմանները շարունակում են մնալ անմխիթար: Այս տասնամյակի ընթացքում  երեխաները ականատես եղան բազմաթիվ պատերազմների ու բռնությունների: Պատերազմներ,  որ  դեռևս վտանգում են երեխաների անվտանգությունը, խաթարում են  խաղաղությունը, համակեցությունը և մարդկային համերաշխությունը’’- ավելացրեց Վիկտորյա Հարությունյանը:
Ալինա Պողոսյան. ,,Երեխաների իրավունքների ոտնահարումը ամեն անգամ նոր ձև է ստանում: Սոված, հիվանդ և անգրագետ երեխաները երրորդ հազարամյակում  իսկապես մարդկային քաղաքակրթության համար ամոթալի փաստ են: Դա այն դեպքում, երբ զարգացած երկրներում ամեն տարի մեծ գումարներ են հատկացվում զենքի արտադրության համար: Բազմաթիվ երեխաներ, սովի, թերսնման և վարակիչ հիվանդությունների պատճառով կորցնում են իրենց կյանքը, մեծ թվով ուրիշները  դպրոց գնալու փոխարեն աշխատում են փողոցներում, գործարաններում կամ դաշտերում, իսկ նրանց մի մասը ենթարկվում է սեռական բռնության և շահագործման: Երեխաները ամենից շատ են վնասվում պատերազմից”:
Հասմիկ Սամվելյան.  ,,Աշխարհում 250 միլիոն երեխա զրկված է մանկության տարիների հաճույքներից: Տարեկան ավելի քան 2400 000 մարդ ենթարկվում է թրաֆիկինգի, որոնց կեսը երեխաներ են’’:
Լուսինե Հարությունյան.  ,,Պատերազմից բացի, երեխաների առողջ կյանքին վտանգում է նաև աղքատությունը: Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է, որ  ամեն տարի  11 միլիոն երեխա մահանում է մինչև 5 տարին լրանալը: 2011թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցները  ցույց են տալիս, որ աշխարհի զարգացող երկրներում 150  միլիոն  երեխա  տառապում է սովից”:
Սաթենիկ Գասպարյան. ,,Իսլամը լուրջ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքներին:  Իսլամի մարգարե Մոհամմադը ասում է. ,,Բարի եղեք ձեր երեխաների նկատմամբ…’’
Հարությունյան Վիկտորյա. ,, Ուրեմն ժամանակն է, որ մեզ նվիրեն հույս և ուրախություն, որովհետև մեր աշխարհը պետք է լինի առողջ և երջանիկ, ոչ թե պատերազմներով ու աղքատությամբ լի’’:
Գ.Սաթենիկ
Այնուհետև  գունավոր թղթերի միջոցով դասարանը բաժանեցինք երեք խմբի`կարմիրների, դեղինների և կանաչների: Յուրաքանչյուր խմբին տրվեց վերնագրված պաստառներից  մեկը և խնձորների մեկ փաթեթ: Խմբով աշխատելով`երեխաները ծրարի միջից  ընտրում և պաստառին էին փակցնում խնձորները,  որոնց  վրա գրված էին  վերնագրին  համապատասխանող բառակապակցություններ:
   Կարմիրների խումբը ներկայացնում էր  ,,իրավունքը’’, նրանց օգտագործված բառերի սկզբում ասում էին` կարող եմ, այսինքն, թե ինչ էին կարող և նրանք իրենց խնձորիկները փակցնում էին իրավունք բառի տակ: Այստեղ երեխաներին օգնում էին կողմնորոշվել Վիկտորյա Հարությունյանը և Սաթենիկ Գասպարյանը:
   Կանաչները ներկայացնում էին ,,պարտականությունները’’, նրանց բառերի սկզբում ասում էին` պետք է, այսինքն, թե նրանք ինչ էին պարտավոր անել և նրանք իրենց խնձորները փակցնում էին պարտականություն բառի տակ: Իսկ այստեղ  Լուսինե Հարությունյանը և Ալինա Պողոսյանը:
   Իսկ դեղինները ներկայացնում էին ,,ցանկությունները”, նրանց բառերի սկզբում ասում էին` ուզում եմ, այսինքն, թե նրանք ինչ էին ուզում և նրանք իրնեց խնձորիկները փակցնում էին ցանկություն բառի տակ: Իսկ այստեղ  օգնում  էին  Մերի Համբարձումյանը, Ռաֆիկ Գևորգյանը և Հասմիկ Սամվելյանը:
   Երեխաներին շատ էր դուր եկել այս աշխատանքը:
   Մյուս աշխատանքը, որը էլի աշխուժություն և ուրախություն պատճառեց  երեխաներին,  դա հեքիաթների հետ աշխատելն էր, որը կոչվում էր ,,Մեր իրավունքները մեր պաշտպաններն են’’: Սկզբում ,,Լրագրող-զատիկները” ծանոթացրին երեխաներին ,,Իրավունքների ցանկի’’ հետ`  թվարկելով դրանք: Բաժանեցին երեխաներին 5 խմբի, յուրաքանչյուր խմբին տվեցին մեկական ,,Հեքիաթ”  և  իրավունքի ցանկը: Երեխաները պետք է օգտվելով ցանկից փորձեին որոշել, թե իրենց հեքիաթի հերոսների   ո՞ր իրավունքներն են խախտվել և ու՞մ կողմից: Հեքիաթներն էին`,,Հենզելն ու Գրետելը’’, ,,Մոխրոտը’’, ,,Գզո Գրետան’’, ,,Բժիշկ Այբոլիտը’’ և ,,Պինոքիոն’’:  Այնուհետև  խմբերը հերթով  ներկայացրին  իրենց  դիտարկումները:
   Իսկ վերջում  դասարանում  տիրում էր աշխուժություն, և երեխաները կիսվում էին իրենց տպավորություններով:
                              Ռեպորտաժը պատրաստեց  Վիկտորյա Հարությունյանը /12տարեկան/:
  


2012թ. նոյեմբերի 16-ին 
 Հեյֆեր  կազմակերպության ԱՅՈ’ մանկապատենական ակումբի Լուկաշին համայնքի ,,Լրագրող-զատիկ’’ խումբը անցկացրեց  միջոցառում նվիրված հանդուրժողականության միջազգայն  օրվան` ,,Եղե’ք  տոլերանտ` հանդուրժող, կոչ են անում ԱՅՈ’ ,, Լրագրող-զատիկները’’ խորագրով:


    Միջոցառումը անցկացվեց Լուկաշին համայնքի դպրոցում` երրորդ և չորրորդ դասարանների համար: Միջոցառման սկզբում լրագրող-զատիկները ներկայացան տարբեր ազգերի տարազներով` պարսկաստանցին   Նելլի Մկրտումյաններ, արաբը`Էդմոն Գրիգորյանը, աֆրիկացին`Անահիտ Մարգարյանը, ռուսը`Վարդան Խաչատրյանը, հրեան`Տարոն Մկրտչյանը: Հայաստանը ներկայացնում էին  Դավիթ Իսկանդարյանը, Միշա Կոստանյանը և Վալիկո Խոշբեկյանը, Ուկրաինան  ներկայացնում էր    Սաթենիկ Գասպարյանը, Իսպանիան`Ռաֆիկ Գևորգյանը և Վիկտորյա Հարությունյանը, Չինաստանը ներկայացնում էր   Ալինա Պողոսյանը: Միջոցառումը սկսվեց ողջույնի խոսքով: Մերի Համբարձումյանը ներկայացրեց շնորհանդեսը: Տարոն Մկրտչյանը կարդաց իր ստեղծած բանաստեղծությունը հանդուրժողականության մասին: Նելլի Մկրտումյանը պատմեց  հյուսիսամերիկյան լեգենդ, թե ինչպես են աստվածները կավից ստեղծել մարդկանց`սպիտակամորթ եվրոպացիներին, կարմրամորթ հնդկացիներին և  սևամորթ  աֆրիկացիներին:
     Պողոսյան Ալինան  պատմեց մի հեքիաթ   համերաշխ գյուղի  մասին, որտեղ թագավորը համոզվելու համար գնում է գյուղ  և համոզվում է այդ ամենում. իմանալով, գյուղի մարդիկ առաջնորդվում են երեք բառով`սեր, ներողամտություն և հանդուրժողականություն: Այս ամենին թագավորը ավելացնում է ևս մեկ բառ`խաղաղություն:
      Վիկտորյա Հարությունյանը պատմեց հեղինակ   Ի. Բրոդսկայայի   պատմվածքը,  որտեղ պատմում էր տարբեր կրոնների մասին, բացատրեց երեխաներին.  ,,Չարիք բերում են ոչ թե կրոնները, այլ մարդիկ: Մարդը, որ չար բան է անում, կարող է լինել և’ քրիստոնյա, և’ մահմեդական, և’ բուդդայական: Ցանկացած կրոն սովորոցնում է բարի լինել, դաժան չլինել ուրիշների հանդեպ’’: Հետո բերեց օրինակներ համաշխարհային կրոններից վերցված.       
1.  Մի արա ուրիշին այն, ինչը ցավ կպատճառի քեզ  /հինդուիզմ/:
2.  Ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն /քրիստոնեություն/:
3.  Մի արա ուրիշին այն, ինչը համարում ես չարիք /բուդդայականություն/:
4.   Չի կարելի հավատացյալ անվանել նրան, եվ չի կամենում դիմացինին այն, ինչ կամենում է իրեն /մահմեդականություն/:



Ստեղծվեցին տարբեր իրավիճակներ, որտեղ հարց ու պատասխանի միջոցով լուծեցին այդ իրավիճակները: Երեխաներին բացատրեցին  որ, սակայն, հանդուրժել`չի նշանակում հաշտվել անօրինականության , չարության,  ստի,  կեղծիքի և այլնի  հետ: Ներկայացվեցին տոլերանտության  քարոզիչների`  Մախատմա Գանդիի, Ալբերտ Էյնշտեյնի, Լև Տոլստոյի, Կոնֆուցիի, Ալբերտ  Շվեյցի   նկարները:  Բացատրեցին, որ պետք է հանդուրժող լինել հաշմանդամ մարդկանց, անբուժելի հիվանդների նկատմամբ:

     Կազմակերպվեց մի խաղ, որտեղ երեխաները հանդուրժող ծառի վրա տեղադրում էին այն խնձորները, որոնց վրա գրված էինբարի, հանդուրժող բառեր, իսկ գետի մեջ նետում էին այն խնձորները, որոնց վրա գրված էին    վատ, չար բառեր: Երեխաներին հանձնարարվեց պատկերել նկարներում    իրենց    պատկերացրած    հանդուրժողականությունը: Խաղաղություն խորհրդանշելու համար  բաց  թողեցին  աղավնիներ:
     







Հետո բոլորը միասին <<Дискотека  Авария>>  խմբի <<Модный  танец арам-зам-зам>> -ի  ներքո  պարեցին և  վերջում, պարելով քոչարի, ավարտեցին այդ միջոցառումը:
     
                           Ռեպորտաժը  պատրաստեց Վիկա Հարությունյանը  










4 օր  Ծաղկաձորում:
Հայաստանի 29 գյուղաբնակ համայնքներում գործող ԱՅՈ' մանկապատանեկան ակումբների շուրջ 200 սաներ մասնակցում էին տարվա համաժողովին: Համաժողովը անց կացվեց ,,Գյուղի  ապագան  կերտում է  կրթված  երիտասարդը'' խորագրի ներքո:
Այնտեղ նաև մենք էինք` Լուկաշին համայնքի ԱՅՈ` մանկապատանեկան ակումբի ,,Պատանի հայորդիներ"-ս:

ֆիլմի  հեղինակ` Վիկտորյա  Հարությունյան:





Հունիսի  1-ին:
Լուկաշին համայնքի ԱՅՈ' մանկապատանեկան ակումբը տոնում է Հունիսի 1-ը:   

ֆիլմի  հեղինակ` Վիկտորյա  Հարությունյան:



Հայաստանի մարզերի խնդիրներն ըստ պատանի լրագրողների


http://www.youtube.com/watch?v=GOVjqMwTquM&feature=share
27.07.2012թ. ժամը 11:30
Վիկա  Հարությունյան  27.07.2012թ
Հուլիսի 27-ի, ժամը՝ 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Զարթոնք» բարեգործական ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի 11 մարզերի 14-18 տարեկան պատանի լրագրողների առցանց ակումբում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Միջոցառմանը ներկա էին ՀԿ նախագահներ,պատանի լրագրողներ (11 մարզերից)։
27.07.2012թ
 Միջոցառման ժամանակ պարգևատրվեցին լավագույն աշխատանքները, պատանի լրագրողները ստացան մրցանակներ, ցուցադրվեց ֆիլմ՝ պատանի լրագրողների նյութերի հիման վրա:
 «Երիտասարդական ուսումնասիրություններ՝ առցանց ակումբում» ծրագրի նպատակն է եղել.

• նպաստել Հայաստանի տարբեր մարզերից 300 երիտասարդ լրագրողների առցանց ակումբի ստեղծմանը,
• Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տարածմանը հատկապես երիտասարդների և դպրոցահասակների շրջանակներում,
• Խթանել երիտասարդների լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը,
• Խրախուսել խնդիրենրի վերհանմաբ և լուիսաբանման հնարավոր ջանքերը պատանի լրագրողների կողմից:

Ծրագրի իրականցման շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ ընթացիկ և հետագա աշխատանքային խնդիրների շուրջ, պարբերաբար թողարկվել են կայք-էջում մասնակիցների կողմից կատարված հետազոտությունները, եղել են նաև առցանց հարցուպատասխաններ:

Լավագույն աշխատանքերն ընդգրկվել են առցանց ֆորումի շրջանակներում և տեղադրվել «Արմօլիմպի» կայքում: Արդյունքենրի ամփոփումն առջևում է:

Նկարում`  Լուսինե Հայրապետյան,Սիլվա  Վարդանյան.


Զարթոնք-89 ԲՀԿ-ի կողմից իրականացվող  ,,Երիտասարդական  ուսումնասիրություններ առցանց  ակումբում"
Ծրագրի  շրջանակներում  տրվում է`
                 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 http://lragrox-zatik.blogspot.com/p/blog-page.html
 Վիկտորյա Հարությունյանին` որպես առցանց ակումբի Ադմին տարի ժամկետով
         Զարթոնք-89 ԲՀԿ նախագահ`  Սիլվա Վարդանյան









10.07.2012թ.
    Այսօր`  10.07.2012թ. Հեյֆեր  կազմակերպության  ԱՅՈ` մանկապատանեկան  ակումբի   Լուկաշին համայնքի    ,,Պատանի  հայորդիները"  գնացել էին  Դալարիկ  համայնք  փորձի  փոխանակման  նպատակով:
2012թ. հուլիսի 10-ին Արմավիրի  մարզի Մայիսյան և Լուկաշին    համայնքների  ԱՅՈ’ մանկապատանեկան ակումբի սաները հանդիպում ունեցան Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի  ԱՅՈ’ մանկապատանեկան ակումբի սաների հետ, որի արդյունքում 3 համայնքների  ԱՅՈ`մանկապատանեկան  ակումբների  սաների  միջև տեղի ունեցավ փորձի փոխանակում:  Լուկաշին  գյուղի <<Պատանի հայորդիներ>>-ի   կազմում   կային  պատանիներ, ովքեր տարբեր 7 ակումբների  ներկայացուցիչներ  էին:

Դալարիկ համայնքի  ԱՅՈ` ակումբի սաները  ողջունում են Լուկաշին և Մայիսյան  համայնքների երեխաներին


Ֆիլմի  ցուցադրոււմը


,,Լրագրողական գործ" դասընթացի  ժամանակ



10.07.2012















Հանդիպման  սկզբում  երեք  գյուղերը ԱՅՈ`մանկապատանեկան   ակումբի  սաները  ողջունեցին  միմյանց: Մայիսյան  և  Լուկաշին գյուղերի  ներկայացուցիչները  շնորհակալություն  հայտնեցին  Դալարիկ  գյուղին հյուրընկալության համար և սկսեցին  ներկայացնել   իրենց :
    Լուկաշին համայնքի  ԱՅՈ`մանկապատանեկան  ակումբի սաները   մի  ֆիլմ  ցուցադրեցին, որը պատկերում էր Լուկաշին  գյուղի  առօրյան : Դրանից հետո 7 ակումբների ներկայացուցիչներն  առանձնացվեցին տարբեր դասասենյակներում: Ես` Զարդար Հովհանիսյանս, Կարեն Դավթյանը և Դավիթ Իսկանդարյանը, լինելով  առողջ  ապրելակերպի  ոլորտի   ներկայացուցիչներ, մասնակցեցինք առողջ  ապրելակերպի  դասին: 
Մայիսյան համայնքի  ԱՅՈ` մ.պ. ակումբի սաները
 Դասն  անցկացնում էր Դալարիկ համայնքի  ,,Առողջ ապրելակերպ”  խմբակի   ուսուցանողը:   Դասի  թեման  էր <<Վնասակար և օգտակար սովորույթներ>>-ը: Սկզբում  թվարկեցինք  և’ օգտակար, և’ վնասակար սովորույթներ, իսկ հեո 2 պաստառների վրա   առանձին-առանձին ներկայացրեցինք  օգտակար և վնասակար սովորությունները: Դրանից հետո խմբերի բաժանվելով ներկայացրեցինք  3 ամենավատ սովորությունների` ալկոհոլամոլության, թմրամոլության և ծխախոտամոլության վնասները: Յուրաքանչյուր խմբի բաժանվեցին գունավոր թերթիկներ`վրան գրելու համար




դասը վարում է Լուսինե Հայրապետյանը
Երբ արդեն վերջացրել էինք, գրատախտակի մոտ կանգնեցին 3 երեխաներ`բնորոշ վնասակար սովորություններով: Նրանց վրա փակցվեցին իրենց օգտագործման արդյունքում առաջացած վնասները: Երբ դասի ավարտին մնացելէր մի քանի րոպե, <<Հեյֆեր փրոջեքթ Ինթերնեյշնլ>> կազմակերպության հայկական մասնաճյուղի առողջ ապրելակերպի ներկայացուցիչը,  լինելով  բժիշկ առաջարկեց, որ, եթե մեզ հուզող հարցեր ունենք` կապված բժշկության հետ,հարցնենք իրեն ,  և նա ամպայման կպատասխանի:




Բժշկին շատ հարցեր տրվեցին բժշկության տարբեր բնագավառներից, և նա սիրով պատասխանեց ու բացատրեց, նույնիսկ մի քանի դեպք պատմեց: Եվ   քանի որ ես ինքս էլ ցանկանում էի  բժշկի մասնագիտական  պատասխանները  լսել  ինդձ հետաքրքրող  հարցերի  վերաբերյալ, սկսվեց  հարցերի իմ շարանը, և ես   ստացա գոհացնող ու սպառիչ պատասխանները:
Տիգրանուհի    /Դալարիկ/
 
Դալարիկ համայնքի ԱՅՈ` ակումբի  սաները
Հ.Մերի /Լուկաշին/

պատասխանում են հարցերին

Պարզվեց, որ հավաքվածներից շատերը, այդ թվում և ես, ցանկանում ենք բժիշկ դառնալ ու օգնել հիվանդ մարդկանց: Հանդիպման ավարտին մեզ բոլորիս սպասվում էր հյուրասիրություն <<Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ>> կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից: Այս ամենի արդյունքում մենք բոլորս ձեռք բերեցինք լավ ընկերներ և լուսանկարվեցինք միմյանց հետ: Վերադարձին  ավտոբուսի մեջ բոլորն  ունեին  շատ  բարձր  տրամադրություն:  Մենք հրաժեշտ տվեցինք Մայիսյան գյուղի  ԱՅՈ`մանկապատանեկան  ակումբի  ներկայացուցիցներին  և մաղթեցինք միմյանց  հաջողություններ:



Հ.Վիկտորյա /Լուկաշին/

Գ.Ռուզան /Լուկաշին/



Հ.Վիկտորյա և Պ.Ալինա





Զ.Տիգրան  և  Հ.Մերի

10.07.2012
Հ.Արշակ  և  Գ.Էդմոն

Գյուղատնտեսություն  և  բիզնեսի դասընթացը

 



 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Առողջ  ապրելակերպի  դասը Դալարիկում
Ընդմիջման  ժամանակ

Առողջ  ապրելակերպի  դասը
Լուկաշին համայնքի  ԱՅՈ` ակումբի ելույթը



 



Հ.Զարդարը, Ի.Դավիթը և Դ.Կարենը


Քաղաքացիական  կրթություն դասը  Դալարիկում

Մ.Արսենը  ,,Քաղաքացիական  կրթություն'' դասի ժամանակ































Ընդմիջման  ժամանակ


Ընդմիջման  ժամանակ

Ընդմիջման  ժամանակ









Դալարիկում








Լուկաշին և Մայիսյան համայնքների ԱՅՈ` ակումբի  երեխաների
Դալարիկի դպրոցի  մոտ











ուղևորվում ենք դեպի տուն

լավ տպավորություններ նոր ընկերներ

10.07.2012

10.07.2012

29 comments:

  1. baaaa, erb vor ktexadreq dzer aysorva harcazruyc@, ayt vaxtel kimananq (imijayloc lav stacvav dzer ayc@,harcazruyc@ kayacav??)

    ReplyDelete
  2. ayo fantastik er...u hetaqrqir))))

    ReplyDelete
  3. LAv@ vorna artakarger PAron Toranyani het...

    ReplyDelete
  4. Լուկաշին
    Բնակչություն` 2346
    Տարածքը` 10.6կմ2 (1060 հա)
    Բնակչությունը` 2346 մարդ (2001 թ)
    Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 5կմ հյուսիս-արևմուտք։ Ստեղծվել է 1925 թ-ի ապրիլի 26-ին որպես ավան և ունեցել է Լուկաշեն, Կարմիրբանակային, Նալբանդյան, Սովխոզ համար 3 անվանումները։ Լուկաշին է վերանվանվել 1957 թ-ին։
    Գյուղը գտնվում է Միջինարաքսյան հարթավայրում` ծովի մակարդակից 870մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից -20։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 30-ից 38, իսկ առավելագույնը`42։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
    Գյուղի բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Ախուրյանի, Ապարանի, Գորիսի, Թալինի շրջաններից, ապա Լիբանանից, Սիրիայից, Իրանից։ 1931 թ-ին գյուղն ունեցել է 281, 1959 թ-ին` 1405, 1979 թ-ին` 2830 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 2161 բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 57%, հետաշխատունակներ` 13%։ Գյուղն ունի 728 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ, կապի հանգույց։
    Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (364հա), պտղատու (75 հա) և խաղողի այգիները (44հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 128 և 196 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
    Ունի արդյունաբերական ձեռնարկություններ` գինու գործարան, խոտալյուրի արտադրամաս։
    Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտնտեսական մթերքների իրացումը։

    ReplyDelete
  5. es urtuc charir Norutyuneri mec dreq?

    ReplyDelete
  6. erexeq Satik@ im quyrna, inqnela grancvel vor tesni inch enq anum u sh@pvi mez het

    ReplyDelete
  7. bari galust Satik jan.. Vax Reali fana

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  8. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  9. sax lava, baci en vor satik@ rma-ya

    ReplyDelete
  10. Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  11. Armin lava vor exavv xdxdxd

    ReplyDelete
  12. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  13. 31.05 u 1.06 lav hognecin es erku or@

    ReplyDelete