Նորություններ

       http://www.youtube.com/watch?v=H1PLsmnZAtg

 





 Լուկաշին  համայնքի մանկապատանեկան               խորհրդարանի ընտրությունները:




2013թ. ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հեյֆեր կազակերպության ԱՅՈ’ մանկապատանեկան ակումբի Լուկաշին համայնքի խորհրդարանի ընտրությունները: Սկզբում խոսեց ընտրական հանձնաժողովի նախագահը`Մերի Համբարձումյանը.


-Հարգելի մանկավարժներ, աշակերտներ և հյուրեր սկսում ենք ,,Պատանեկան խորհրդարան’’ խորագրի ներքո տեղի ունեցող միջոցառումների բացումը ընտրական հանձնաժողովի նիստի բացմամբ: Մեր դպրոցում գործում է ,,Հեյֆերի’’ 7 խմբակ: Ընտրական հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր խմբակից մի ներկայացուցչի ներգրավմամբ, հետևաբար այն բաղկացած է 7 անդամից, որոնցից մեկը այսինքն ես, խմբակի ղեկավարների որոշմամբ ընտրական հանձնաժողովի նախագահն եմ: Ընտրական հանձնաժողովը ստեղծվել է մի առաքելությամբ` կազմակերպել և անցկացնել մեր դպրոցի պատանեկան խորհրդարանի պատգամավորների ընտրությունը: Որոշվել է, որ մեր պատանեկան խորհրդարանը կազմված է լինելու 13
պատգամավորներից, որոնք ընտրվելու են համամասնական ընտրակարգով, ըստ կուսակցության ցուցակների: Կուսակցություններ են հանդիսանում խմբակները, հետևաբար խորհրդարանական ընտրությանը մասնակցում են 7 կուակցություններ, իրենց ներկայացրած ցուցակներով, յուրաքանչյուր կուսակցության համամասնական ցուցակում կան 5 անդամներ`ընտրողը պետք է ընտրի որևէ կուսկացության, ոչ թե  ներկայացուցչի: Այդ 7 կուսակցություններն են`,,Առողջ Ապրելակերպ’’ կուսակցություն,  ,,Բնապահպանություն’’ կուսակցություն, ,,Բիզնես’’ կուսակցություն, ,,Գյուղատնտեսություն’’ կուսակցություն, ,,Լրագրություն’’ կուսակցություն, ,,Տրամաբանություն’’ կուսակցություն, ,,Քաղաքացիական կրթություն’’ կուսակցություն”:  Յուրաքանչյուր կուսակցության ցուցակը փակցված է ընտրության կատարման վայրում և ընտրողները կարող են ծանոթանալ դրանց, 7% ընդհանուր ձայների ստացումը հնարավորություն կտա տվյալ կուսակցությանը ապահովել առնվազն մեկ անդամի ներկայություն պատանեկան խորհրդարանում: 
7%-ի շեմը չհաղթահարած կուսակցությունները դուրս կմնան խորհրդարանից: Հետընտրական ընթացքում մինչև խորհրդարանի անդրանիկ նիստի հրավիրումը, կուսակցությունների միջև հնարավոր են բանակցություններ հետագա գործակցություն, կուալիցիոն գործընկերության վերաբերյալ: Խորհրդարանի անդրանիկ նիստը մինչև խորհրդարանի նախագահի ընտրությունը կվարի ամենամեծ տարիք ունեցող պատգամավորը: Ընտրական հանձնաժողովը խորհրդարանի անդրանիկ նիստի ժամանակ կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին ընտրությունների հետ կապված:




    Հետո յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ, ներկայացրեց իր կուսակցության ծրագիրը: Այդ ամենից հետո սկսվեց բուն ընտրությունը, որի ավարտից 20 րոպե անց հայտարարվեց ընտրության արդյունքները:








1.       ,,Առողջ ապրելակերպ’’ կուսակցություն-                5 ձայն
2.      ,,Բնապահպանություն’’                               -               16 ձայն
3.      ,,Բիզնես’’                                                        -                8 ձայն
4.      ,,Գյուղատնտեսություն’’                              -                6 ձայն
5.      ,,Լրագրություն’’                                            -                26 ձայն
6.      ,,Տրամաբանություն’’                                    -                1 ձայն
7.      ,,Քաղաքացիական կրթություն’’                 -                7 ձայն










                                            Ռեպորտաժը պատրաստեց`Վիկա Հարությունյանը 13տ.












ԱՅՈ’ ,,Լրագրող –զատիկ”  խումբը  մասնակցում   էր     

համահամայնքային             քննարկմանը:




Դեկտեմբերի   8  2012թ. Լուկաշին գյուղում  ՄԱԶԾ-ի  աջակցությամբ  անցկացվեց  համահամայնքային   քննարկում:  Ներկա էր  նաև  Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման  ծրագրի /ՄԱԶԾ/  մշտական  ներկայացուցիչը`   ժամանակավոր  պաշտոնակատար  Պատրիս  Կոր Բիզոնը  իր  տիկնոջ  հետ:  Այնտեղ  ներկա էին  մենք` Հ.Մերին,           Հ.Վիկտորյան, Գ.Սաթենիկը, Գ.Ռաֆիկը, Կ.Միշան, Զ.Տիգրանը,
Կ.Արթուրը: 
Լուկաշին  համայնքի   2013թ. բյուջեյում  հնարավորություն  է  ստեղծվել  հատկացնել  շուրջ  5մլն. դրամ:  Համայնքը  պետք  է  քննարկեր  և   որոշեր,  թե  որտեղ օգտագործեր  այդ  գումարը:
Ներկայացված  էր   հինգ սցենար.
1.Համայնքի կենտրոնական փողոցների լուսավորության անցկացում:
Լուսավորության  բացակայության պատձառով    համայնքի  կենտրոնը  երեկոյան ժամերին  խավարի  մեջ  է: Մութն ընկնելուն պես  փողոցները  դատարկվում են,  և լսելի  է  միայն  շների հաչոցը: Երեկոյան ժամերին դժվար է  մարդկանց տեղաշարժը, հատկապես` կանանց  և  աղջիկների  տեղաշարժը:
Համայնքի  լուսավորության  ծրագիրը  նախատեսվում է սկսել  կենտրոնական, առավել  բանուկ և  նախորդ  տարիներին  ասֆալտած Ա. Թամանյան, Հ. Ավետիսյան և Զորավար Անդրանիկ կենտրոնական փողոցներից: Այստեղ են գտնվում հանրային մի շարք կարևոր վարչական, կրթական, մշակութային և սոցիալական հաստատություններ, այդ թվում`գյուղապետարանը, փոստը, մանկապարտեզը, մշակույթի տունը, դպրոցը, խանութները և կրպակները: Այդ վերոհիշյալ գումարով կենտրոնական 3 փողոցների 1.5կմ երկարությամբ հատվածը լուսավորելու նպատակով նախատեսվում է փողոցների մեկ կողմում տեղադրել հիմնասյուներ, գնել լամպեր և անցկացնել էլեկտրական հաղորդալարեր:
Ծրագրի իրագործման արդյունքում.
   *համայնքը կունենա բարեկարգ և լուսավոր կենտրոն
   *անմիջապես կշահեն այս փողոցների վրա ապրող 150 ընտանիքներ. նրանց երեխաները հնարավորություն կունենան երեկոյան ժամերին ավելի երկար խաղալ բակում և այլն:
 2.Լողավազանի վերակառուցում:
Լուկաշինը Արմավիրի մարզի և հանրապետության բազմաթիվ այլ գյուղական համայնքներից տարբերվել է նրանով, որ այստեղ նախկինում գործել է լողավազան: Սակայն այն արդեն երկար տարիներ անգործության է մատնվել:
Լողավազանի վերակառուցման նպատակով նախատեսվում է 96ք.մ. մակերեսով /12 x 8մ./ նախկին լողավազանի բազայի վրա կառուցել ծածկված լողավազան`տղաների և աղջիկների համար առանձին  հանդերձարաններով, ցնցուղ ընդունելու խցիկներով և այլ հարմարություններով:
 3.Մանկապարտեզի մասնակի վերանորոգում:
Լուկաշին համայնքի մանկապարտեզը կառուցվել է նախորդ դարի 70-ական թվականներին: Մանկապարտեզի շենքը մեկհարկանի է, 400ք.մ. մակերեսով: Այն նախատեսված է եղել մսուրային և նախադպրոցական տարիքի շուրջ 120 երեխայի համար: Հայաստանի անկախացումից ի վեր ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով այն մինչ օրս չի վերանորոգվել: 2012թ. մանկապարտեզը վերագործարկվեց, սակայն այն գործեց միայն մեկ ամիս: Թեև մանկապարտեզն ունի անհրաժեշտ գույք և պարագաներ, սակայն տանիքի անմխիթար վիճակի պատճառով հնարավոր չէ օգտագործել այն   ըստ   նշանակության: Արդյունքում համայնքի շուրջ 65 նախադպրոցական  տարիքի երեխաներ զուրկ են նախակրթություն  ստանալու`զարգացման, դաստիարակության և դպրոցական միջավայրին արագ ինտեգրվելու և հարմարվելու կարևորագույն հնարավորությունից: Այդ վերոհիշյալ գումարով մանկապարտեզի մասնակի վերանորոգում կլինի: Նախատեսվում է իրականացնել մանկապարտեզի  400ք.մ. տանիքի մասնակի վերանորոգում: Չնայած մանկապարտեզի շենքն ամբողջությամբ հիմնանորոգման կարիք է զգում, սակայն համայնքի ներկա հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել միայն տանիքի մասնակի վերանորոգում: Վերանորոգումից հետո հնարավոր  կլինի վերաբացել մանկապարտեզը և ընդունել երեխաներին, եթե ոչ կլոր տարին, ապա գարուն-աշուն ժամանակահատվածում:
Ծրագրի իրագործման արդյունքում.
  *համայնքում  կվերաբացվի  մանկապարտեզը.
  *նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն կունենան ստանալու գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են զարգացման  և հետագա կրթության համար.
  *կստեղծվեն աշխատեղեր   մանկավարժների և սպասարկող անձնակազմի համար և այլն:
4.Գյուղամիջյան ճանապարհի բարեկարգում:
Լուկաշին համայնքի գյուղապետարանից դպրոց տանող 850մ. երկարությամբ  ճանապարհահատվածը ասֆալտապատ Հունան Ավետիսյանի  փողոցի  շարունակությունն է: Ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում, կիսաքանդ է`մեծ ու փոքր ակոսներով: Ասֆալտի ծածկույթ չունեցող գրուտային այս հատվածը լուրջ դժվարություններ է առաջացնում հատկապես դպրոցահասակ երեխաների, մանկավարժների, ինչպես նաև ծնողների համար, հատկապես`անձրևային եղանակին: Նման օրերին դպրոց հաճախելը դառնում է իսկական փորձություն թե’ դպրոցականների, թե’ մանկավարժների համար: Առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտաքիների ուսերին ծանրանում են լրացուցիչ ծախսերը`կոշիկների և հագուստի մաշվածություն և այլն: Այդ վերոհիշյալ գումարը  կծախսվի գյուղապետարանից  դպրոց  տանող  850մ.  երկարությամբ   ճանապարահահատվածի բարեկարգման  և  հարթեցման նպատակով` ցեմենտա-խճային  խառնուրդով:
Ծրագրի իրագործման արդյունքում.
  *համայնքի շուրջ 292 աշակերտներ, նրանց ծնողները  և  45 մանկավարժներն  ու աշխատակիցները  հնարավորություն կունենան   դպրոց   հաճախել   բարեկարգ   և   մաքուր ճանապարհով:
5.Գերեզմանատան   տարածքի   պարսպապատում:
Լուկաշին համայնքի գերեզմանոցը հիմնվել է 1920-ականներին, մասնակի պարսպապատ է, տեղ-տեղ` կիսաքանդ մետաղական  ճաղերով: Գերեզմանոցում են հանգչում գյուղի հասարակ աշխատավորներն ու մշակը, հայրենական պատերազմի ու արցախյան ազատամարտի հերոսամարտիկները: Գերեզմանոցն ունի պատմամշակութային արժեքը: Ամբողջական և հուսալի ցանկապատի բացակայության պայմաններում գերեզմանի տարածքում են կազմակերպվում անասունների արոտը: Գերեզմանները տրորվում են ու փլուզվում, քանդվում են հուշարձանաքարերն ու պաշտպանիչ եզրաքարերը: Այս հիմնախնդիրը կարևոր է համայնքի յուրաքանչյուր ընտանիքի համար:  Այդ վերոհիշյալ գումարը գերեզմանոցը քարե շարվածքով  պարսպապատելու  համար է` շուրջը  3կմ  պարագծով:
Ծրագրի իրագործման արդյունքում.
  *համայնքը  կունենա պահպանված և պաշտպանված գերեզմանատուն.
  *գյուղապետարանը նախատեսում է նաև շինարարական աշխատանքներում ներգրավել աշխատուժ`համայնքի բնակիչների  թվից, ինչը կապահովի շուրջ 10-15 աշխատատեղ:
Բոլոր սցենարների աշխատանքներն հնարավոր է իրականացնել դոնորների և մասնավոր ներդրողների կողմից լրացուցիչ  ֆինանսավորման  պարագայում:
Կար   7 սեղան, որով  շուրջը կային  մեկ  սեղանավար, մեկ  համակարգչային վարող  և Լուկաշին համայնքի  մարդիկ: Այստեղ  մեծ ուշադրություն էր  դարձված  հավասար  իրավունքների  և  հավասար  հնարավորությունների  խթանմանը  և  կանանց`  տեղական  ժողովրդավարական  գործնթացում:  Մի  սեղանի  շուրջը  նստաց էինք մենք` ԱՅՈ’  Լուկաշին համայնքի  լրագրողների  ակտիվ խումբը:  Մեզ  համար  շատ  հետաքրքիր էր, որովհետև մենք  առաջին անգամ էինք  մասնակցում  այսպիսի  միջոցառման, որտեղ քննարկվում էին լուրջ համայնքային հարցեր: Այնտեղ կարևորում էին նաև մեր կարծիքը:
Սկսվեցին քննարկումներ սեղանների  շուրջը: Ամեն մի առաջարկ և քննարկում համակարգչային աշխատողի օգնությամբ անմիջապես հայտնվում էր ընդհանուր էկրանին, որը հնարավորություն էր տալիս   բոլորին  տեսնել  քննարկումները  շատ  արագ  կերպով:
Ներկայացնեմ  քննարկումներից  մի  քանիսը.
  -Փողոցի լուսավորությունը այդքան կարևոր չէ, գլխավոր փողոցի խանութների լուսավորությունը   լուսավորում  է  նաև  այդ  փողոցները:
  -Մենք չունենք մշակութային կենտրոններ,  ի’նչի մասին է խոսքը:
  -Այդքան գումար չարժե ծախսել լույսերի վրա, կարելի է այդքան գումարը օգտագործել մշակութային կենտրոններ բացելու համար:
-Լողավազանի  սցենարի   լուծումն  էլ այնքան   էական  չի   մեր  համայնքի  համար:
-Համաձայն ենք  մասնակի  վերանորոգմանը:
-Մենք`կանայքս,  ամեն  դեպքում  լողավազան  չենք  գնա, դա  տղամարդկանց  գործն է:
-Գյուղը  մնում է գյուղ, աղջկան  սազական  չէ  լողավազանից  օգտվելը: Սակայն  եթե  լողավազանը  լավ  պայմաններ  ունենա, ապա  դա  կօգնի  նաև  մշակութային  խոչընդոտները
հաղթահարել,  և   աղջիկներն  էլ  կօգտվեն  լողավազանից:
-Նույնիսկ  լավ  վերանորոգված  լողավազան  աղջիկները  չեն  գնա:
-Եթե  լողավազանը  լինի,  ապա  կողքի  համայնքներից  էլ կգան  օգտվելու  համար:  Եվ դա համայնքին  լրացուցիչ  եկամուտի  աղբյուր  կլինի:
-Իրականում  լողավազանը  չի  կարող եկամուտի  աղբյուր  լինել:
-Մենք  առաջնային  խնդիր  ենք  համարում   աղբահանությունը: 
-Մանկապարտեզի  վերանորոգումը  առաջնային է:
-Մանկապարտեզի  բոլոր  պայմանները  այնպիսին են,որ կարելի է  այն լիովին  օգտագործել, սակայն  վճարները  շատ  բարձր  չլինեին:
-Մանկապարտեզը  չի  գործում, որովհետև  ֆինանսավորում չունի:
-Առաջարկ  է  եղել  մանկապարտեզ  գնալը լինի  անվճար, սակայն  գումարը  փոխանցվում է  հողի  հարկին:
- Տանիքը  երբեք  խնդիր  չի  եղել, ուղղակի  ռեսուրսներ  չկան:
-Բյուջեն   է  պատճառը,որ չի  բացվում:
-Մանկապարտեզը  շատ  օգնություն է  ստացել  անցած  տարի:  Հունիսի 2-ին նվերներ  ստացան, իսկ 3-ին  մանկապարտեզը  փակվեց:
-Մանկապարտեզի  վիճակն  այնքան լավ է  եղել, որ  կողքի  գյուղերից  էլ  են  եկել  մեզ մոտ:
-Կարևոր  է  նաև ջեռուցման  խնդիրը, եթե ջեռուցում  լինի,  մանկապարտեզը  կլոր  տարին կարող է  գործել:
-Մայրերը  նախընտրում են  երեխաներին  տանը  պահել, որ  չվճարեն  մանկապարտեզին:
-Մայրերից  ոչ  մեկը   որպես  կամավոր  չի  աշխատի  մանկապարտեզում:
-Համեմատած  մյուս  խնդիրներին`  ճանապարհի  խնդիրը  շատ  կարևոր  է: Այս  նշված  հատվածը`  դպրոցի  ճանապարհը,  ամենավատ  վիճակում է:
-Ամեն  օր  երեխաները  կեղտոտ  գալիս են  տուն,  և  ծնողները  չեն  հասցնում  լվանալ  շորերը:
-Թող  մեզ  ներեն  մեր  հանգուցյալները,  սակայն  գերեզմանի  նորոգումն  այնքան  էլ  առաջնային  չի:

Իսկ  հետո   մենք` ԱՅՈ’  լրագրողներս,  առաջարկեցինք  ավելացնել  երկու  սցենար.
-Իսկ  մեր  հիվանդանոցը: Այնտեղ  շենք  էլ  չկա:
-2013-ին կարևոր  է  դպրոցի  ջեռուցումը: /Վ.Հ.  Ես  8 տարի  սովորում եմ  մեր  գյուղի դպրոցում  և  8 ձմեռ շնչում եմ այդ  տհաճ նավթի  հոտը:/
Եվ   քվեարկության արդյունքում  ստացանք  այս  պատկերը.
1.      Լուսավորության  անցկացում          -11
2.      Լողավազանի    վերակառուցում       -4
3.      Մանկապարտեզի  վերանորոգում    -13
4.      Ճանապարհի  բարեկարգում              -52
5.       Գերեզմանոցի       պարսպապատում    -2
        
Վերջում  ելույթ  ունեցավ  գյուղապետ  Կ.Մկրտչյանը:  Նա խոստացավ   ամեն  խնդրին  հերթականությամբ   տարիների  ընթացքում  լուծում տալ:  Առաջինը   կվերանորոգվի  ճանապարհը,  իսկ  հետո  անպայման   մանկապարտեզը  կնորոգվի  և  կաշխատի:
Այս  ամենը  շատ  արագ  անցկացվեց  շնորհիվ  Հայաստանում ՄԱԿ-ի  զարգացման  ծրագրի /ՄԱԶԾ/:
P.S.  Ես  կարող եմ  դիտողություն  անել աղբահանության առաջարկի համար, որորոհետև  աղբահանությունը  արդեն  4-րդ ամիսն  է  կատարվում է :  Ամեն շաբաթ  աղբի  մեքենան  շրջում է  գյուղի  փողոցներով:
  Մենք`  մեր  ԱՅՈ’  լրագրողներով  շատ  կուզենայինք, որ  մանկապարտեզի  հարցը  լուծվեր, որ նա  գործեր,  որովհետև  մենք  մի քանի անգամ ակցիաներ էինք  կատարել,  և  մեզ  շատ էր  դուր   գալիս  մանկապարտեզի  հետ  աշխատելը:  Կարոտով  սպասում ենք  նրա  բացմանը:/
                                             

                           Ռեպորտաժը պատրաստեց   Վիկտորյա Հարությունյանը        /ԱՅՈ',,Լրագրող-զատիկ" խումբ/


Լենա Հ.,Մերի Հ.,Անահիտ Մ. ԱՅՈ' լրագրողներ
13.10.2012.
Արթուր  Կ. ԱՅՈ' լրագրող
Հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհի 100 երկրներում նշվում է տեսողության համաշխարհային օրը: «Լույս մանուկների աչքերին» խորագրի ներքո Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը մեկնարկեց ծրագիրը՝ շեշտը դնելով մանուկների տեսողական խնդիրների լուծման վրա: Բարեգործական միջոցառումներից հերթականն անցկացվեց Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում: Միջոցառմանը զուգահեռ, համայնքում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և տիկնոջ՝ Լիբբի Հեֆերնի գլխավորությամբ, մի խումբ կամավորներ իրականացրեցին տարաբնույթ ծրագրեր:




Մերին  և Դավիթը

ԱՅՈ' ակումբի լրագրողները



կատարվում է ջրի անալիզ










 Դեսպանատան աշխատակիցները և կամավորականնեի մի մեծ խումբ դեսպանի գլխավորությամբ ներկեցին դպրոցի դռները ու պատուհանները, անդրադարձան նաև համայնքի էկոլոգիական խնդիրներին կատարելով աղբահանություն և խմելու ջրի ստուգում:
,,Սա ծրագիր չի բառից բուն իմաստով, սա կամավորների գործողություն է և մարդիկ եկել են ուղղակի օգնելու, ես անձամբ այսօր ներկել եմ դուռ և պատուհան, գնացել եմ և երեխաների հետ ստուգել ենք ջրի որակը:Բերել եմ նկար, որի վրա երեխաները աշխատում են և գյուղի փողոցից հավաքել ենք մի քանի պլաստիկ շշեր".- նշեց ԱՄՆ դեսպանը:

Միշա Կ. և  Սարգիս Հ.
Կամավորական միջոցառման իրականացնելու համար դեսպանատան աշխատակիցները կազմակերպել էին թխվածքի վաճառք, որից ստացված գումարով գնել են ներկերն ու բոլոր անրաժեշտ պարագաները և բերել են համայնքին նվեր և այն ոչ մի առանջություն չունի պետական գումարների հետ:
Լիբբի Հեֆերն /ԱՄՆ դեսպանի տիկինը/



Էդմոն Գ. ԱՅՈ' լրագրող

Վարդան Խ. ԱՅՈ' լրագրող

Նելլի Մ. ԱՅՈ' լրագրող










Տարոն Մ. ԱՅՈ' լրագրող


 Կամավորական աշխատանքներին մասնակցում էին նաև գյուղապետ` Կարեն Մկրտչյանը,<<Լուկաշին ՀԵՆԱ>> երիտասարդական ակումբը Արթուր Հարությունյանի գլխավորությամբ և ԱՅՈ' մանկապատանեկան ակումբի սաները: 

 Դեսպանը` Ջոն Հեֆերը բացի շինանյութից իր հետ բերել էր նաև Հայաստանի խորհրդանիշ Մասիս սարը պատկերող կտավ, որն իրենց պատկերացումներով ավարտեցին դեսպանը իր տիկնոջ հետ, ,,Լուկաշին ՀԵՆԱ" ակումբի երիտասարդները, ԱՅՈ' ակումբի սաները և դպրոցի երեխաները ստանալով գեղեցիկ բնությունը խորհրդանշող բնանկար: Բարեգործական ծրագիրը ավարտվեց բերքի տոնի միջոցառումով:
Մարի և Մերի Հ. , ԱՄՆ դեսպանը  իր տիկնոջ հետ:





Միշա Կ., Ռաֆիկ Գ.,Վարդան Խ. ԱՅՈ' լրագրողներ:


Արթուր  Հարությունյան, ԱՄՆ դեսպան` Ջոն Հեֆերնը, գյուղապետ`  Կարեն Մկրտչյան











 

Հունիսի   11-ին  Լուկաշին  համայնքի

9-րդ   դասարանցիները  մասնակցեցին  մաթեմատիկայի  ավարտական  քննությանը:



11.06.2012





11.06.2012






11.06.2012









 Այսօր  հունիսի  1-ին  Լուկաշին համայնքի  ԱՅՈ' ակումբի  երեխաները  անցկացրեցին  ակցիա  երեխաների  պաշտպանության  միջազգային  օրվա արթիվ:   

01.06.2012
Հունիսի 1-ին   առավոտյան  ժամը  10-ին  Լուկաշին համայնքի  դպրոցի  բակը  լի  էր  երեխաներով, ծնողներով,  գույնզգույն  փուչիկներով ու բարձր տրամադրությամբ:  Մանկական   երաժշտությունը տարածվում  էր  ամբողջ  գյուղով  մեկ:
01.06.2012

Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Գ.Մարգարյանի ողջույնի խոսքով: Երեխաները պարեցին, զբաղվեցին կավճանկարչությամբ, իսկ դրանից հետո մտան դպրոցի դահլիճ, ու երեխաների համար ցուցադրվեցին տարբեր մուլտֆիլմներ: Երեխաների տրամադրությունը շատ բարձր էր, նրանց ծնողները շատ հիացած էին և ուրախ, որովհետև առաջին անգամ համայնքում այդպիսի մեծ շուքով տոնում էին իրենց երեխաների տոնը:


01.06.2012
01.06.2012

Ակցիան ավարտվեց անակնկալով: ԱՅՈ’ ակումբի երեխաները և դպրոցի ուսուցիչները մանկապարտեզի երեխաների համար պատրաստել էին նվերներ` փափուկ խաղալիքներ:





01.06.2012
01.06.2012թ

01.06.2012թ.

01.06.2012

      Տոնը կայացավ: Գոհ ու երջանիկ էին բոլորը. Թե’ երեխաները, թե’ ծնողները և թե ԱՅՈ’ ակումբի անդամները: Մենք որոշեցինք դարձնել այդ տոնը ավանդույթ:




P.S. Ակցիան իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնող Հեյֆեր կազմակերպության ԱՅՈ’ ակումբի Լուկաշին համայնքի <<Լրագրողական գործ>> ուսուցանող Ա. Հյուսյանին, ինչպես նաև <<Բիզնես կրթություն>> ուսուցանող  Զ. Գևորգյանին, <<Քազաքացիական կրթություն>> ուսուցանող Ա. Հովհանիսյանին, <<Տրամաբանություն>> ուսուցանող Զ. Յարալյանին, գյուղապետ Փ. Խորոզյանին և դպրոցի տնօրեն Գ. Մարգարյանին:


01.06.2012

01.06.2012

01.06.2012
















Մայիսի  29-ին.  
/Լուկաշինի  Հ.Ավետիսյանի  միջն. դպրոց/

Պատրաստվում  ենք  հայոց   լեզվի   քննության: 

4 դաս. Մկրտումյան  Լ.
4 դաս. ուս. Մկրտումյան  Լ.

 



Մայիսի  10-ին  Լուկաշին   համայնքում  մեծ հանդիսությամբ  վերաբացվեց մանկապարտեզը  , որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի  երեխաներին:
10.05.2012
10.05.2012
 Բայց.......
 Մանկապարտեզն ունի բազում չլուծված խնդիրներ`
 Անհրաժեշտ է  մանկապարտեզի  շենքի   կապիտալ վերանորոգում:





Ինչպես ցանկացած գյուղ, այնպես էլ Լուկաշինը, ունի իր սեփական մանկապարտեզը: Այն գտնվում է գյուղապետարանին կից տարածքում: Բավականին  երկար ժամանակ է ինչ այս փոքրիկ ու մինչդպրոցական կրթահամալիրը բազում փոքրիկների սովորեցնում է բազմաթրիվ` խաղեր, տառերը և հաշվել: Արդեն մանկուց երեխաները շփվում են բազմաթիվ այլ երեխաների հետ ու ընկերներ ձեռքբերում:

Մանկապարտեզում կան սիրալիր և հիանալի դաստիարակչուհիներ, ովքեր օրվա կեսն անցկացնելով բազմաթիվ երեխաների հետ, չեն հոգնում ու նրանց միշտ լավ են վերաբերում: 1 տարի է ինչ մանկապարտեզի գործունեությունը դադարել է, սակայն վերջերս այն վերանորոգվեց և իր դռներն է բացել բազմաթիվ փոքրիկների առջև:

Այն որոշ  չափով  կահավորված է, բակում խաղալու համար կան բազմաթիվ կառուսելներ ու ճոճանակներ: Ես ինքս էլ մանկապարտեզ եմ գնացել և մինչև հիմա հիշում եմ Զոյա տատիկի պատրաստած ճաշերի համն ու կարոտում:

Ես հուսով եմ, որ այս փոքրիկ ու հրաշալի մանկապարտեզը միշտ կշարունակի իր գործունեությունը և ամեն տարի նոր ու հիասքանչ մանուկների կճանապարհեն դպրոց: Եվ որ գյուղապետարանն էլ միշտ կհովանավորի նրան ու մանկապարտեզի տնօրեն` տիկին Գոհարին կաջակցի ամեն հարցում:

10.05.2012

              Մանուկներն այս գյուղի,
               Մանկապարտեզ գնալով
              Կրթվում են ու դաստիարակվում
              Նոր ընկերներ ձեռք բերում:
10.05.2012
 
                                                Առավոտյան ուրախ գնում,
 Երեկոյան տխուր գալիս,
Տխուր տրտում, նստում, հիշում 
 Իրենց օրը տանը պատմում:

10.05.2012
 Գիշերները անուշ քնում
 Առավոտյան վաղ արթնանում                               
 Ու իրենց խաղին վազում
 Թե երբ են կրկին, այնտեղ գնալու
 Ու երբ են կրկին նորից   տեսնելու:
Առավոտյան աղմուկ աղաղակ է փողոցում տիրում
10.05.2012թ
   Տեսնես այդ ինչ է կատարվում
    Ինչու են երեխաները երգում ու ժպտում
    Ա հիշեցի նրանք մանկապարտեզ են գնում:


                        Ծաղիկներով, փուչիկներով
                      Ուրախ-ուրախ գնում են
                     Մեծերը նայում են ու մտածում
                        Տեսնես ինչու ենք մենք մեծանում
                    Երանի մենք էլ փոքր լինեինք,
                     Փուչիկները ձեռքներիս մանկապարտեզ վազեինք:
10.05.2012


                                                     
10.05.2012
Զարդար  Հ.
Արմինե  Զ.
                                                                                            

 Ռեպորտաժը   պատրաստեց`   Զարդար Հովհաննիսյան
                                                                                                  
 Տպագրեց` Արմինե Զեյնալյանը
նկարները  տրամադրեց`  Միշա  Կոստանյանը










Գյուղի  ապագան  կերտում է  կրթված  երիտասարդը
 4 oր  Ծաղկաձորում:
11.05.2012թ
Մայիսի   11-ին  և  12-ին  Ծաղկաձորի  Գրողների  ստեղծագործական  տանը   Հեյֆեր  Հայաստանը  և  ,,Զարգացման  սկզբունքներ'' ՀԿ-ն  կազմակերպել էր ԱՅՈ' մանկապատանեկան  ակումբների  հերթական  տարեկան  համաժողովը: Հայաստանի  29 գյուղաբնակ  համայնքներում  գործող  ԱՅՈ' մանկապատանեկան  ակումբների  շուրջ  200  սաներ  մասնակցում էին տարվա  համաժողովին: Համաժողովը   անց  կացվեց  ,,Գյուղի  ապագան  կերտում է  կրթված  երիտասարդը''  խորագրի  ներքո:
11.05.2012թ
11.05.2012թ
Համաժողովը  անրադարձավ  մանկապատանեկան  ակումբների  ներգրավվածությանը  իրենց  համայնքների  սոցիալ-տնտեսական կյանքին, ինչպես  նաև  ակումբների սաների  կողմից  տեղական  ինքնակարավառման  մարմինների  հետ  համագործակցելու  ուղղությամբ  տարվող  աշխատանքներին:Ակումբներում  գործող   բոլոր  յոթ   արտադասարանային  խմբակներ
հաճախող  երեխաները  ամփոփի  կերպով  ներկայացրին  նախորդ  տարվա  ընթացքում  իրենց  կատարած  աշխատանքները,  այնուհետև  տեղի  ունեցավ  քննարկումներ  ակումբ
11.05.2012թ
ների  սաներին  հուզող  հարցերի  շուրջ:
Այնտեղ  նաև  մենք էինք` Լուկաշին համայնքի ԱՅՈ` մանկապատանեկան  ակումբի  ,,Պատանի  հայորդիներ"-ս:
Առաջին անգամ էինք  և  ունեցանք  մեծ  հաջողություն: Ներկայացրեցինք  մեր  ,,Պատանի  հայորդիներ"  ԱՅՈ` ակումբի  երկու  ամսվա  աշխատանքները:
11.05.2012թ
Ծանոթացանք  29 Հայաստա-
նի  համայնքների  ԱՅՈ` ակուբների  երեխաների  հետ, նրանց աշխատանքներին:

12.05.2012թ







 Վ. Հարությունյան /7դաս/


Միջհամայնքային  փոխանցիկ  գավաթ.
26.04.2012թ.
26.04.2012թ.
Լուկաշին  համայնքի  և  երիտասարդական  ակումբի  նախաձեռնությամբ  նախագահ`Վ.Դավթյան, միջհամայնքային  ֆուտբոլի  մրցաշար:  Հրավիրվաց են եղել  երեք  համայնքներ` Լուկաշին, Նորավան, Խանջյան:  Միջոցառումը  նվիրվաց էր  գյուղի  հիմնադրման  87-ամյակին:  Միջոցառմանը  աջակցել  է ,,Counterpart" միջազգային  կազմակերպությանը: Հրավիրվաց  հյուրեր` Մ.Թորանյան, Ա.Հյուսյան,  Գ.Գուգուջյան, Ա.Թևոսյան: Ելույթ  ունեցան` Վ.Դավթյանը, Մ.Թորանյանը, Ն.Զեյնալյանը:
26.04.2012թ.
Այս  ֆուտբոլի  փոխանցիկ գավաթը  հաղթեց  Խանջյան  համայնքը, երկրորդ  տեղը գրավեց  Լուկաշին համայնքը, իսկ  երրորդը` Նորավան համայնքը: Միջոցառման  վերջում  ընտրվեցին  լավագույն  ֆուտբոլիստներ:  Խանջյան համայնքից  ընտրվեց  թիմի  դարպասապահ` Ա.Վարոսյանը: Իսկ Լուկաշին համայնքից`Դավիթ  Իսկանդարյանը:



Դ.Իսկանդարյան   /10դաս./
Լուկաշին համայնքի թիմը


Կ.Դավթյան /10դաս/











Ռ.Գևորգյան
 
Հեյֆեր  Հայաստանի ԱՅՈ մանկապատանեկան ակումբի  Լուկաշին  համայնքի  ,,Պատանի Հայորդիներ"  ակումբի  անդամները  մինի Ֆուտբոլի  ժամանակ:

                         Ա.Պողոսյան  /9 դաս./
26.04.2012թ.

26.04.2012թ.









Հայոց  Մեծ  Եղեռն
24.04.2012
                     1915թ.

2012թ. ապրիլի  24.
 Սույն  թվականի   ապրիլի  24-ին  Հունան  Ավետիսյանի  անվան  միջնակարգ  դպրոցում  տեղի ունեցավ`  Հայոց  Մեց  Եղեռնի զոհերին  նվիրված  հիշատակի  օր:
24.04.2012
 
24.04.2012



Աշակերտների  կողմից   կազմակերպվել  էր  միջոցառում, որին իրենց  մասնակցությունը  ունեցան  7-10  դասարանները:Միջոցառումն  բացեց  Բ.Ստեփանյանը  իր  խոսքով:  Նա  ևս  մեկ  անգամ  պատմեց  և  բոլորին  հիշեցրեց  1915թ. մեծ  ողբերգությունը  և  ներկաներին  խնդրեց մեկ րոպե  լռությամբ  հարգել  Եղեռնի  զոհերի  հիշատակը,   հետո  միջոցառման  մասնակիցները  ներկայացրին իրենց  համարները:  Միջոցառումը  անցավ  պատշաճ  մակարդակով: 
որի
                            Միջոցառումն  իր
                                             խոսքով  փակեց  դպրոցի  տնօրեն`   Գ.Մարգարյանը: 



24.04.2012
24.04.2012






24.04.201









Դավթյան  Նելլի   /9 դաս/

 Ակցիա
,,Մաքուր  պահենք  մեր  շրջապատը’’
 ,,Պատանի  հայորդիներ" մանկապատանեկան ակումբ  Լուկաշին համայնքում:
/Հեյֆերը  Հայաստանում/
14.04.2012թ.
պատանի լրագրողները






































http://www.youtube.com/watch?v=H1PLsmnZAtg

19 comments:

  1. 14.04.2012թ. Լրագրողները մասնակցւմ էին շաբաթօրյակին:

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by a blog administrator.

      Delete
  2. արծում եմ՝ թեման կարող են եզրափակել Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգի հետևյալ հայրենակարոտ բառերը։

    M.TORANYAN
    Երբ որ բացվեն դռներն հուսո,
    Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
    Չքնաղ երկիրն մեր Արմենիո,
    Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր,
    Երբ որ ծիծառն իր բույն դառնա,
    Երբ որ ծառերն հագնին տերև,
    Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
    Աշխարհն, որ ինձ էտուր արև։

    ReplyDelete
  3. iiiiiiii moranum es es qo ashakertn em vonc karam 2 stanam

    ReplyDelete
  4. Mer esel em ira mot parapel, bayc lav cher parapum, menak futbool-ic er xosum, lava vor duq barcr eq stacel

    ReplyDelete