Ես` Անի Սարգսյանն եմ, ԱՅՈ' մանկապատանեկան ակումբի ,,Բիզնես կրթություն'' ոլորտի անդամ եմ, որի աշխատանքները ղեկավարում է Զարուհի Գևորգյանը: Խմբակի պարապմունքները արդյունավետ են անցնում, քննարկումներ ենք կատարում, խոսում ենք զանազան հարցերի շուրջ, կատարում ենք առաջարկներ: Բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալել վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ ամառային հանգստից հետո նոր լիցքով անցանք գործի: Այժմ մենք բիզնեսի առաջարկների մշակումներ ենք կատարում, փորձում ենք խոսքից անցնել գործի:
Մի քանի օր առաջ հանդիպում ունեցանք Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիայի նախագահ`Վարդգես Դավթյանի հետ, որտեղ քննարկեցինք մեր աոաջարկները և ծրագրերը: Նա խոստացավ հանդիպումներ կազմակերպել գյուղ այցելած հյուրերի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին մեզ հրավիրեց մասնակցելու ոչ ավանդական մշակաբույսերի զարգացմամբ զբաղվող հոլանդացի մասնագետի հետ: Վարդգես Դավթյանը մեզ իր օգնությունը առաջարկեց բիզնես ծրագրերը կյանքի կոչելու հարցում:
No comments:
Post a Comment