Գարունը Լուկաշինում


Դավիթ  Ի.
 Գարուն
/Դավիթ  Իսկանդարյան  10 դաս/

Այնքան  կանչող է նորից  ամեն ինչ
Այնքան  կախարդող  ու  անչափ  դյութիչ                 
Չե  որ  ծառերը  դաշտերը  քնած                
Նորից  արթնացել,  հագել  են  կանաչ:


Չէ  որ  ամաչկոտ ծաղիկը սիրուն  
      Նորից  բոլորին աչքով  է անում
      Չէ որ գարնան  հետ նոր կյանք է գալու
      Պատանու նման   կյանք է երգելու:


Գարուն դու անչափ  գաղտնիքներ ունես
 Դրա  համար  էլ շատ ենք  սիրում քեզ
 ՈՒ  միանալով քո խորհրդավոր , երգող ընթացքին
  Նորից  մանկանանք ,ուրիշ գույներով  նայենք մեր կյանքին: 







Տարոն  Մ.
                                  Գարուն                                                         

Գարնան աննման, եթերային օր
Բացվիր  դու իմ դեմ, ինչպես ալևոր
Քո հին օրերի, եղածը պատմիր
Վարդերի հրաշք փունջ, մեզ պարգևիր:

Բացվեց գիշերդ այս խորհրդաոր
Աստղերով առատ ու շատ լուսաոր
Հայտնվեիր քր հրաշք հրթիռով
Եվ ամեն վայրկյան, սրտի թրթիռով:
գարուն 2012.
12.04.2012թ.

       Անպաճույճ անցած, ձմռան ցուրտ օրեր
 Հեքիաթով երգված գարուն ալեհեր
 Ծաղկաշատ անչափ, ու ոչ հողածին
                                              Դու մեծ ավետիս, Հայոց աշխարհին:
                                           

գարուն 2012թ


                                    





              

նկարները  տրամադրեց` Միշա  Կոստանյանը  /10դաս/
 
                 Գարունը և ես  
11.05.2012թ.
                          /առակ/
Միացանք իրար գարունը և ես
Կապվեցինք թելով թափանցիկ, անտես
Մեկ հոգի դարձանք ու չանջատվեցինք
Իրար հետ այդպես ուրախ մնացինք:

Անտառներ հասանք, եղանք լեռներում
Հրաշքներ գործինք, դաշտեր ներկեցինք
Իսկ երեկոյան հոգնած տուն եկանք
Աչքերս փակվավ այդպես մտանք տուն:

04.05.2012
Իսկ առավոտյան, երբ որ արթնացա
Գարունը կողքիս, այդպես իմացա
Դուրս եկանք տանից, ման եկանք երկար  
Հարակից տարանք ձյան շերտը երկար
Այդպես էլ անցավ մոտ 3 ամիս
Ու  խանգարեց մեզ եղանակը տաք                            
Արևը այրեց, վառեց երկուսիս
Անհետացանք մենք գնացինք արագ:

                                                                   
                                                    Մկրտչյան  Տարոն /9դաս/
     
                                                            
        
Գարունը    և    ես
       
Վիկա  Հ.
           Մեծերից   շատ  եմ  լսել, որ  մարդու  կյանքը  ունի  մի  քանի   փուլեր, որոնց  համընկնում են տարվա  եղանակները:  Մանկությանը համապատասխանում  է  գարունը, եղանակ, որը  սկիզբ  է  ամեն  ինչի  ու  լի  է  թարմությամբ  ու  կյանքով:  Ես  գարուն եմ  ու  իմ  կյանքը  դեռ  նոր  է  բացվում  իմ  առջև:  Ինչպես  որ  գարնանն  արթնանում  է  բնությունը  ու  կյանքով  լցվում, այնպես  էլ  ես  նոր-նոր  եմ  բացում  աչքերս  ու  ողջ  գեղեցկությամբ  տեսնում  ու  ընկալում  շրջապատս:  Գարնան  նման  ես  լի  եմ  եռանդով, ու  պայծառ  արև  իր  ջերմացնող  ճառագայթներով  կենդանություն  է  տալու  իմ  բոլոր  երազանքներին:
Վիկա  Հ.
Ես  գարնան  նման  ուրախ  ու  զվարթ  եմ,  ու  իմ  օրը  գարնան  նման  լի  է  մեղեդիներով,  բույրերով  ու  թարմությամբ:  Ամեն  անգամ,  երբ  գարուն  է  գալիս,  ես  պատկերացնում եմ, որ  գարունը  ես  եմ:  Շատ  անգամ  գարնանը  վերաբերող  բաներ  տեսնելիս  ես  համեմատում  եմ  ինձ  հետ:  Երբ
որևէ  տանը  ծնվում  է  երեխա,  ապա  այդ  տանը  գարունն  է  հյուր  գալիս:  Միշտ, երբ  ես  արթնանում  եմ, լսում եմ  ինձ  շատ  սիրելի  բառերը.
-Արթնացի՛ր, գարու՛նս:  Այդ  խոսքերը  ինձ   ավելի  է  դուր   գալիս  երբ  որ  հատկապես   մայրիկս  է  ասում:  Ես  սիրում  եմ  գարունը,  մայրիկս  էլ  ինձ  է  սիրում,  այսինքն  նա  էլ  ի՛ր  գարնանն  է սիրում:  Մեր  ընտանիքում  ես  ամենափոքրն  եմ, ես  մեր  ընտանիքի  գարունն  եմ: 
                                                                                 
                                                                      Վիկտորյա  Հարությունյան ./7դաս/
                                                            
                                                                                      
                                                                                                 Գարուն

Թամարա Գ.

Անձրևները սկսվում են
Նորաբողբոջ և նորավոր
Եվ նորատենչ կյանք նվիրող`
Գարնան շունչ է առաջ քայլում
Կամաց-կամաց սեգ սարերի
Գագաթներն են շող  արձակում
Թռչունները իր բույները վերադառնում
Ու օջախ են իրենց համար
Նորից շինում:
գարուն 2012թ
Անանց-անանց փոթորիկը
Վերջին-վերջին շունչն է փչում
Եվ զառամյալ ասես դառնում
Արևի վառ, նորաբողբոջ,
գարուն 2012
Ճառագայթն է թեժ կայծկլտում
Օդը մաքուր, զով, թափանցիկ

 
գարուն  2012
Նկարները  տրամադրեց` Մ.Կ.
  Միշա Կ.

                  Բնությունն է ներկայացնում
                   Եվ ծառերի ծաղկի բույրը
                                                                                   Հայոց հողիս սուրբ օդում
                 
                                 Տարածումն է իր   գտնում
                                 Մարդիկ խառնված, իրար անցած
                                 Կյանքին մի նոր ուժ հաղորդած






Մեծ եռանդով առաջ ընկած
Աշխատանքով իրենց կորցրա
Գարուն,  գարուն են    գովերգում:

Դրախտային հավքերի մեղմ
Ճովողյունով անուշ հնչում
Եվ ունկընդիր առանց խոսքի
Լուր կախարդում:
Երազներ է, երազներ է այն պարգևում
Գարուն, գարուն է նորից բացվում:
                                                                                  Թամարա Գալստյան /10դաս/

                                                                                                     
                                                                                  

Գարունը մեր այգում  
 /Վիկտորյա  Հարությունյան/



Նկարները տրամադրեց` Վիկտորյա Հարությունյանը.

05.05.2012թ.

13 comments: