2007թվականին Ավստրալիայի
Մելբուռն քաղաքում կայացավ
Մեղվաբուծական ասոցիացիաների համաշխարհային
ֆեդերացիայի հերթական 40-րդ վեհաժողովը
/,,Ապիմոնդիա’’/: Վեհաժողովին մասնակցում էր նաև ,,Հայաստանի
մեղվապահների ազգային ֆեդերացիայի”
պատվիրակությունը: Այնտեղ ,,Ապի-Էքսպո” ցուցահանդես-մրցույթում ,,ՄԱԳ’’ Լուկաշինի մեղվաբուծական
տնտեսության /ղեկավար` Գուրգեն Հյուսյան/
ներկայացրած բյուրեղացած և ոչ բյուրեղացած
մեղրերը երկու անվանակարգում, որակական և համային հատկանիշների
շնորհիվ, արժանացան արծաթե և բրոնզե մեդալների:
| նկարում`Ռ.Քոչարյանը և Գ.Հյուսյանը |
,,ՄԱԳ’’
Լուկաշինի մեղվաբուծական տնտեսության ղեկավարը`
Գուրգեն Հյուսյանը, իմ քեռին է: Ես միշտ մեր տանը և պապիկիս
տանը տեսել եմ, որ սեղանը գցելիս առաջինը դնում ենք
մեղրը: Եվ մի օր ինձ հետաքրքրեց այս մեղրի պատմությունը: Հետաքրքրվեցի: Ալիկ պապիկս
տվեց ինձ
մի թղթապանակ, որտեղ ես իմ հարցերի
պատասխանները գտա:
Առաջինը,
որ ընկավ
ձերքս, դա 1964 թվականին գրված Ա.Մ.Կոթողյանի
գրքույկն էր` ,,Մեղվաբուծական տնտեսության
հիմնադրումը Լուկաշինի անվան սովխոզում’’:
Այնտեղ գրված էր. ,,1925թ. ապրիլի 26-ին Հայաստանի
ժողովրդական կոմիսարների խորհրդի
նախագահ Սարգիս Սրապիոնի /Լուկաշին/ նախաձեռնությամբ և նշանավոր ճարտարապետ
Ալեքսանդր Թամանյանի նախագծով
125 որբերի /80տղա,45 աղջիկ/ պատանիների
մասնակցությամբ հիմնադրվեց Լուկաշին գյուղը: Տարիների ընթացքում արևից խանձված հողերը
կանաչ գույն ստացան, նորատունկ այգիներում աճեցին համեղ պտուղները:
Աշխատավոր ժողովրդի
ստեղծած կանաչ դրախտի բնական
սիմֆոնիայում պակասում էր միայն մեղվի բզզոցը: Եվ
այդ հանրօգուտ գործի սկիզբը դրեց մեղվաբուծության հմուտ վարպետ Մկրտիչ
Նազարեթի Հյուսյանը: Դա 1937թվականն էր, երբ նա իր ընտանիքով
վերաբնակվեց Լուկաշինի անվան սովխոզում’’:
| նկարում` հայր և որդի /Մկրտիչ և Ալբերը Հյուսյանները/ |
Մկրտիչ Հյուսյանը իմ մայրիկիս պապիկն է:
Իսկ հետո ձեռքս ընկավ մի
հնամաշ թերթ, որը տպագրված էր 1960թ. նոյեմբերի 13-ին: Կարդացի մի հոդված
,,Հայր և որդի” վերնագրով /դա իմ պապիկիս և իր հոր մասին էր/: Այնտեղ գրված էր.
,, Այժմ
էլ նրա աչքերի առջև ժապավենի
նման անցնում են այն օրերը,
երբ նա երկար ճանապարհ կտրեց, անցավ արհավիրքներով
լի երկրով, որի գլխին փաթաթել էր առաջին համաշխարային պատերազմը… Ինչպես շատերի, այնպես էլ նրանց ընտանիքը
ենթարկվել էր գաղթի անբարեհույս հորձանուտին:…… Տակավին պատանի
Մկրտիչը ականատես է լինում Վանից մինչև Էջմիածին
տանող ճանապարհները գաղթական
հայերի ….
![]() |
| նկարում`Մ.Հյուսյանը մեղվանոցի ախատողների հետ |
Հյուսյանը,
ավարտելով Երևանի մեղվաբուծական
կուրսերը, աշխատանքի է մեկնում
Աշտարակ: 6 տարվա ընթացքում նա
կուտակում է հարուստ
փորձ: 1936 թվականից նա տեղափոխվում
է Լուկաշինի անվան սովխոզ: Այստեղ
էլ սկսվում է ջանասեր
մարդու ստեղծագործական աշխատանքը:
Միայն մասնագետն ինքն էր
դեռ նոր կազմակերպված
փոքրիկ տնտեսությունում: Դժվարություններ
– ինչքան ասես:
-Հեշտ չէր, - մեղմ
ժպտալով ասում է ալեզարդ ծերունին, - հսկայական բաց տարածություններ էին, մեղու
պահելը ռիսկի բան էր:
Բայց համառությունը հաղթում է
ամեն մի խոչընդոտ:
Նա օգտագործում է
ամեն մի միջոց, ամռան ամիսներին
մեղուները տեղափոխոմ շրջանի
տարբեր վայրեր և նրանից
դուրս, խիստ ռեժիմ պահպանում
մեղվի ,,դաստիարակության” համար:
Մի քանի տարուց
հետո փեթականոցում արդեն կար 500 ընտանիք:
Մեղվաբուծությունը դարձավ առաջավոր
բնագավառ, աճեցին կադրերը:
Սակայն լավ հարմարավետ մեղվանոց
ունենալու միտքը վաղուց
անհանգստացնում էր Մ.Հյուսյանին: Չէ՞ որ
միշտ հնարավոր չէր մի քանի հարյուրի հասնող
փեթակները պահել բաց դաշտում: Բացի այդ,
հարկավոր էր օժանդակ
տնտեսություն ստեղծել մեղվապահության մյուս հոգսերը հոգալու
համար: Եվ նա այդ խնդրով
մի օր մտավ սովխոզի դիրեկտորի
առանձնասենյակը:
-Մի խնդիր ունեմ,
- համոզված տոնով ասաց նա,
- մեր ավանի հարավ-արևելյան մասում, էն
որ աղուտներ են զուտ, ուզում
եմ փեթականոց հիմնել, ծառապատել, թույլ տվեք…
-Լավ բան ես մտածել, - ընդհատեց նրան դիրեկտորը ,- բայց
բան կստացվի՞ պապակած
հողում: Աշխատանքդ իզուր կանցնի…
Մկրտիչը մտածելու
ոչինչ չուներ, մինչ այդ նա խորն ուսումնասիրել էր տեղանքը,
հողը և
կանխատեսել ապագա այգիներ, բազմերանգ պտուղներով
ու մշտադալար դեկորատիվ
ծառերով:
![]() |
| նկարում`Մկրտիչ Հյուսյանը մեղվանոցի աշխատողների հետ |
![]() |
| 2012թ. |
| նկարում`Ալբերտ Հյուսյանը |
Իսկ հետո նրան փոխարինեց իր որդին`
Ալբերտը: Աշխույժ ու հետաքրքրասեր
պատանուն վարակել էր հոր աշխատանքը:
Երբ ամեն անգամ տանը հավաքվում էին սեղանի
շուրջը, զրուցում, Ալբերտը խոսքն ուղղում
էր հորը.
-Հայրի’կ,
վաղը ինձ
կտանե՞ս մեղուների մոտ, ուզում
եմ քեզ նման խնամել
նրանց:
Հայրը պատասխանում էր.
-Անպայման,
երբ դպրոցը լավ ավարտես:
Իրականացավ Ալբերտի
ցանկությունը: Միջնակարգ կրթությամբ նա աշխատանքի ընդունվեց
հոր մոտ: Բայց նրան գիտելիքներ չէին բավարարում:
Շուտով նա մասնագիտական
կրթություն էլ ձեռք բերեց Լիպեցկի
մարզում և վերադարձավ
հայրենի սովխոզ:
Սովխոզից սկսվեցին
աշխատանքային բեղուն տարիները Ալբերտի համար, որը
կոլեկտիվի անդամների հետ շատ բան արեց մեղվաբուծության զարգացման
նոր մեթոդները սովխոզում
արմատավորելու ուղղությամբ:
Երբ անցյալ
տարի Մկրտիչ Հյուսյանին
կենսաթոշակի էին ուղարկում, նրա աշխատանքի
ընկերները պահանջեցին որդուն
հանձնարարել հոր պարտականնությունները: Որդին ոչ
միայն դարձավ
հոր արժանի հետևորդը, այլև նոր բարձրության վրա դրեց աշխատանքը:
Երբ իջնում է խաղաղ երեկոն, Հյուսյանի ընտանիքի
անդամները հավաքվում են բնակարանում: Որդին օրվա աշխատանքից հետո գիրք է կարդում, մայրը` Արփիկը, և հարսը` Լիդան,
զբաղվում են տնային գործերով, աղջիկը` Ասյան,
օգնում է նրանց, իսկ
ընտանիքի հայրը իր երկու թոռնիկներին` Գուրգենին և Անուշին ծնկներին
առած, հեքիաթներ է պատմում նրանց համար: Եվ երբ նրանց մոտ հյուր է
գալիս, ապա Մկրտիչը մեծ սիրով նրան պատմում է իր կյանքը, անցյալի դառն հուշերի
ու երջանիկ այսօրվա
մասին:”
Ս.Բաբաջանյան.
/,, Դեպի Կոմունիզմ” 13
նոյեմբերի 1960թ. /կիրակի/
համար 91/2720/ /
![]() |
| նկարում` Ալբերտ Հյուսյանը /Մոսկվայում/ |
1957թ. Մոսկվայում Ալբերտ
Հյուսյանը ներկայացնելով իր աշխատությունը ,,Առաջավոր պորձը մեղվաբուծության մեջ” արժանանում է պատվոգրի: Իսկ 1990թ. Մոսկվայի
հրատարակչության ,,Пчеловодство’’ ամսագրում
ներկայացրել էր և առաջարկել
մի կոնստրուկցիա ,,Մեղվապահությունը անիվների
վրա” , որը անհամեմատ թեթևացնում
է մեղվապահների աշխատանքը:
| նկարում` Գուրգեն Հյուսյանը |
Շատ եմ
սիրում պապիկիս. նա խստապահանջ
է, սիրում է, որ ամեն գործ արվի ամենայն
ճշգրտությամբ և ժամանակին:
Նա գիտի մեղվաբուծության բոլոր նրբությունները:
![]() |
| նկարում`եղբայրներ Ա.Հարությունյանը և Մ.Հյուսյանը |
Մեղվաբուծությունը այս ընտանիքում սիրված
մասնագիտություն է: Իսկ հետո Ալիկ պապիկս իր սկզբունքային բնավորության, բարեխիղճ ու լավ աշխատանքի
համար ստացավ սովխոզի
փոխտնօրենի, իսկ հետո տնօրենի պարտականությունը: Մեղվաբուծական ֆերմայի
ղեկավարի պարտականությունը ստանձնում է
իր որդին` իմ քեռին` Գուրգեն
Հյուսյանը, այն Գուրգենը, որը
Մկրտիչ պապիկիս ծնկներին նստած հեքիաթներն
էր լսում:
![]() |
| 2013թ. |
Մեղվաբույծ Մ.Հյուսյանի
փորձը, սերը դեպի մեղուն կարծես
արյան հետ է անցնում հորից որդուն,
որդուց` թոռանը, որպես թանկարժեք
մասունք, ժառանգություն: Դպրոցական
նստարանից Գուրգենը լավ գիտեր
այդ գործը: Սկզբից
նա աշխատանքի է անցել որպես մեղվապահի օգնական:
Հետո նա ավարտում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը` ստանալով անասնաբույծի
մասնագիտություն: 1989թ. նա արդեն ուներ մեծ փորձ իր գործում: Նրա ջանքերով ընդլայնվեց
Լուկաշին գյուղի մեղվանոցը:
Ու չնայած այդ ժամանակվա իր երիտասարդ
տարիքին, արդեն թերթերը
գրում էին նրա` փորձառու մեղվապահի
համբավ ունենալու մասին:
Իսկ հիմա Ալիկ պապիկիս և Գուրգեն քեռիիս
կողքին այդ գործում
կանգնած է իմ եղբայրը`
Գուրգենի որդին, ևս ընտանիքի մի արժանի հետևորդը` քսաներկուամյա
Մկրտիչ Հյուսյանը:
Այսօր ,,ՄԱԳ’’
ֆերմերությունը արտադրում է որակով և փաթեթավորումով միջազգային
չափանիշներին համապատասխան արտադրանք:
P.S Ասում
են` մեղվապահի գործն ին¨չ է որ. ոտքդ ոտքիդ գցիր, նայիր, մեղուն կաշխատի,
մեղր կպատրաստի, կհավաքես:
Ռեպորտաժը պատրաստեց` Վիկտորյա
Հարությունյանը 12տ. 13.12.2012թ.
Հերոսի թոռնուհին
![]() | |||
| Գ.Ավետիսյան /Հ.Ավետիսյանի թոռնուհին/ | և Ս.Գասպարյանը |
իմ դասղեկն է
Ռեպորտաժը` Սաթենիկ Գասպարյանի:
| Հ.Ավետիսյան. |
Հերոսները չեն մեռնում. նրանք ապրում են նաև իրենց մահից հետո: Նրանք հավերժ մնում են իրենց ժողովրդի սրտում:
| Խանում մայրիկը/Հ.Ավետիսյանի մայրը/ |
...Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Խանում տատիկս, որին բոլորը Խանում մայրիկ էին կոչում, ռազմաճակատ ճանապարհեց իր վեց որդիներին`Ասատուրին, Հունանին, Հայկազին, Ժորային, Հմայակին, Աշոտին:Նրանցից միայն Հմայակին և Աշոտին էր վիճակված կրկին բռնելու տունդարձի ճանապարհը, մյուս չորս եղբայրներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի ազատությանը:
| Աշոտ Ավետիսյանը /Հ.Ավետիսյանի եղբայրը/ |
Ս:-Ձեր ազգի մեջ ունե՞ք
Հունան անունով երեխա:
Գ:-Այո՛, քրոջս տղան
է:
Ս:-Գնացե՞լ եք ձեր պապիկի
գերեզմանին:
Գ:-Ո՛չ, ցավոք, չեմ
գնացել:
Ս:-ՈՒ՞մից էք ավելի շատ տեղեկություն ստացել ձեր պապիկի մասին:
Գ:-Պապիկիս եղբայրներից՝ Աշոտից և Համայակից: Իմ հայրը եղել է երկու տարեկան, երբ պապիկս զոհվել է:
Ս:-Այսինքն ձեր պապիկը չի իմացել, որ տղա ունի:
Գ:-Իմացել է պատերազմի ժամանակ՝ նամակ է ստացել, որտեղ գրված է եղել, որ տղա է ունեցել:
| Հ.Ավետիսյան /Հ.Ավետիսյանի որդին/ |
Հունան Մկրտչի Ավետիսյանը ծնվել է 1914թ. Կապանի շրջանի
Ծավ գյուղում:
Հայրենի գյուղում ստացել է սկզբնական կրթությունը, ավարտել է գյուղի 7-ամյա
դպրոցը և
14 տարեկանից հովվություն արել գյուղում: 1929թ. Ընտանիքով
մտնում են կոլտնտեսություն:
Հունանը առնականու համարձակ երիտասարդ էր, աչքի էր ընկնում
աշխատասիրությամբ և ընկերասիրությամբ: 1935թ. Զորակոչվում է
զինվորական ծառայության:
Խորհրդային բանակի շարքերում դաստիարակվում ու կոփվում է որպես ռազմական ու
քաղաքական գիտելիքներով զինված,
կազմակերպված ու հայրենասեր երիտասարդ: Ավարտելով զինվորական
ծառայությունը,
Հ.
Ավետիսյանը վերադառնում է հայրենի Ծավ գյուղ, ամուսնանում է
և նվիրվում կոլտնտեսային աշխատանքին:
Այնուհետև տեղափոխվում է Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշինի անվան այգեգործական
սովխոզը,
որտեղ աշխատում է որպես բրիգադիր:
Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Հունան
Ավետիսյանը մեկնեց ռազմաճակատ:
Հիշողություններ 1968-թվականից
/Սխրագործության 25 տարին/
| Դոլգայի բարձրունքը |
1943թ.-ին սովետական բանակը հարձակողական գործողություններ է ծավալում Նովորոսիյսկի ազատագրության համար: Հայկական հրաձգային 89-րդ դիվիզիան` Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ մարտեր է մղում ռազմաճակատի ամենադժվարին հատվածներից մեկում: Դիրքավորված թշնամին բետոնակուռ ամրություններից կրակ է թափվում գրոհող մարտիկների վրա: Առջևում աննվաճ թվացող թշնամու ամրացված հենակետն է`Դոլգայա բարձրունքը:
| Նկարում` հերոսի մայրը, Ն.Սաֆարյանը |
Սեպտեմբերի 14-ին ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը ցանկություն է հայտնում իր ջոկատով ոչնչացնելու թշնամու կրակակետերը, որպեսզի ստորաբաժանումները առաջ շարժվելու հնարավորություն ստանան: Տեղանքի երկօրյա զննումից հետո նա սկսում է հանդուգն ծրագրի իրագործումը: Խիզախ ռազմիկը, քսաներկու քաջերի գլուխն անցած, փորսող շարժվում է դեպի բարձրունքը: Նետվում են նռնակների կապոցները, որոնց հաջորդում են ավտոմատների դիպուկ համազարկերը: Լռում է մեկ, ապա մյուս հրակնատը: Երրորդին մոտենալը, սակայն, անհնարին է: Մոլեգնած թշնամին գնդացրային ահեղ կրակ է տեղում գետնին գամված մարտիկների վրա: Վիրավոր ու արյունաքամ Հունանը ճիգերի լարումով սողեսող մոտենում է կրակակոտին: Վերջին անգամ ետ է նայում բարձունքի փեշերին խրամատավորված մարտական իր ընկերներին և ճարպիկ ոստյունով իրեն շպրտում հրակնատի բերանը: Նրա բզկտված առնական կուրծքը լռեցնում է հրակնատը: 1943-ի սեպտեմբերի 16-ին էր:
| 16.09.1968թ. գ.Լուկաշինի զբոսայգու բացատում |
| Գեներալ`Ս. Մարտիրոսյանը |
Այստեղ են ժամանել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ Հ. Բաղդասարյանը, 89-րդ Թամանյան դիվիզիայի նախկին հրամանատար Ն. Սաֆարյանը, Սովետական Միության հերոս, պահեստի գեներալ-լեյտենանտ Մարտիրոսյանը, հյուրեր Հոկտեմբերյանից ու Երևանից:
Հերոսի հուշարձանի պատվանդանին գրվում են ծաղիկներ:
Կարմիր պաստառի վրա խոշոր տառերով գրված է. ,,Չգիտակցված մահը, մահ է, գիտակցված մահը անմահություն'':......
| Հ.Ավետիսյանի տան բակում/եղբարը, հարսը, թոռնուհին և մի խումբ աշակերտներ/ |
.............................................................................................................................................................
| գ.Լուկաշինի բնակիչները հերոսի գերեզմանին /Նովորոսիյսկում/ |
| 16.09.2012թ.պատմության ուսուցիչ Ա.Մկրտումյանը պատմում է Հ.Ավետիսյանի սխրագործության մասին |
| 16.09.2012թ ելույթ են ունենում Աբրահամյան Ա.,Եղշատյան Է./5դ./ ՀովսեփյանԼ.,ՄարգարյանԱ.,ԱվագյանԴ.Հարությունյան Վ., Մկրտումյան Ն./7դ/ |
| 16.09.2012 |
Большая любовь к детям.
Мои воспоминания о Пушкинских вечерах.
| 4 кл.1997-98 уч.год |
(Лукашинская средняя школа имени У.Аветисяна)
... Он вечно тот же, вечно новый...
| Усян Алина А. 2012г |
,,О Пушкине можно бесконечно думать,
думать с любовью, с наслаждением. Это высокая
радость творчества, это глубокий мир мудрого, прекрасного."
Д.Демирчян.
| Лукашинская ср.школа 2009г. |
| 5 кл .2003 г. |
| 1997г. 10кл. |
Литературно-музыкальные вечера воспитывают в наших учениках, способность понимать красоту природы, музыки, человеческих чувств, литературных образов, прелесть поэтической речи, формируют духовный мир детей, воспитывают лучшие черты личности. И серьезная роль в этом деле принадлежит нам учителям, и мы должны сделать все, чтобы привить нашим ученикам чувство прекрасного.
| 2009г |
За многие годы работы я поняла, что детям надо непременно внушать,
| 2009г. |
| Батракова Лидия А. |
ности и ко всему русскому пришла ко мне еще с детства. Сорок с лишним лет в Лукашинской средней школе моя мама, Батракова Лидия Александровна, обучала детей-армян русскому языку, вкладывая все свои силы и умения в это трудное, но благородное дело. Сейчас она на заслуженном отдыхе.
| Батракова Л.А. |
| 1999г. Габриелян Л.,Гиносян Л., Багдасарян А.,Усян А., Маргарян М., Оганисян А.,Хачатрян К., Агабекян А. |
уроку, тщательно продумывала все виды и приемы работы, вопросы и задания, которые должны быть предложены ученикам, подбирала наглядные пособия, подходящий дополнительный материал, а по ночам сидела и проверяла тетради. С люболью и добротой вспоминают ее уроки и литературные вечера в школе ее ученики и коллеги. Как она учила меня красиво читать стихи Пушкина! С малых лет я уже знала Онегина.
| 1999.г. 8кл. |
Все это мне очень нравилось, и с детства мною
овладело какое-то неудержимое желание обязательно стать учительницей русского языка и литературы, как моя мама и старшая сестра.
Окончив Октемберянскую (г.Армавир) русскую школу номер 5, я поступила в государствен
ный педагогический институт русского и иностранных языков имени В.Брюсова.
Окончив 3-ий курс я вышла замуж, перевелась на заочное отделение. Поехала работать в школу с.Лукашин, продолжать хорошие и добрые традиции мамы.
В трудные годы я попала в школу (1990г.), но большая любовь и неисчерпаемая добротам к детям заставили меня работать. С тех пор я живу и продолжаю работать в с.Лукашина,
но уже не в школе,а в некоммерческой организации Heifer, в селе руковожу клубом юных журналистов. Каждый учебный год, когда я еще работала в школе ко мне приходила какая-то муза. Поднять ребенка на сцену, дать ему возможность реали
зовать свои творческие способности, поделиться положительными эмоциями с друзьями и
| А.С.Пушкин - Арам Казарян, Оленина -Мари Амбарцумян, | Керн- Лаура Костанян |
Ведь дети нашего села кроме школы не имеют других развлече
ний. Каждый праздник, мероприятие, литератур
| 1999г. |
1.,,Книга А.С.Пушкина" 2.,,Домик няни" 3.Торт с портретом
А.С.Пушкина. 4.,,Царевна Лебедь" 5. Торт, на котором были написаны строчки из стихотворения ,,Я помню чудное мгновение...".
Жюри было трудно оценить. Все на славу потрудились и были удостоены бурных апло
дисментов и похвал со стороны жюри.
| 1999г. |
Готовя новый сценарий, мне хотелось что-то изменить, вставить какую-то изюминку.
| 2009г. |
| 2009г. |
ру, подобрала подходящую музыку и начала участников учить танцам. Продумывала каждое движение и это у меня получилось.
| Во время бала. 2009г. |
| 2009г. |
| 2009г. |
В этой интересной и содержательной инсценировке, где была представлена вся биография Пушкина (с рождения до дуэли и смерти), учавствовало свыше тридцати учащихся.
Вот примерное описание этого литературно-музыкального вечера.
Небольшой школьный зал переполнен учащимися, учителями, родителями и гостями.
| 2009г. маленький Пушкин -Эдмон Г. Няня-Лида М. |
Открывает вечер ученица 10кл. Нона А.. Под нежную и едва доносившуюся музыку Шуберта представляет яркие страницы жизни А.С.Пушкина. Рассказ сопровождается декламацией стиготворений поэта. Между биографическими сведениями инсценировки (факты из жизни поэта).
,,Маленький Пушкин и няня".Пушкина в возрасте 10лет представил ученик 6 кл.,Эдмон Г.
Юного артиста зрители приняли восторженно. Не менее успешно выступили и другие ученики. Няня-Лида М.(9кл), Пушкин - Арам К.(10кл), Н.Гончарова - Татевик К. (11кл), Пущин - Ваче(10кл), Дантес-Карен (9кл), Керн -Лаура К.(10кл), Осипова - Мари А.(8кл), Е.Бакунина - Лида А.(11кл).
Зрители живо и шумно отреагировали на танец цыган, награждая ,,артистов" бурными аплодисментами (в роли цыган выступили-Радик Б.(11кл), Виктория О. (11кл), Астхик К(11кл),
Эмма Б.(11кл), Лена О.(4кл), Виктория А.(4кл), Анаит М.(4кл).
| Пущин - Ваче(10кл),Пушкин - Арам К.(10кл) |
| Ваче Е., Арам К., Лида А. 2009г |
Сцена венчания.Учащиеся декламируют стихотворение А.Дементьева ,,Родное имя Натали..."
| 2009г. |
| Дуэль (2009г) |
Следующая сцена-дуэль. (закрывают черную занавес) Стоят дулянты и секундан-
ты. Идет большими хлопьями снег из пульверизатора. Анаит У.(11кл) декламирует стихотворение ,,Талисман". Следующая сцена- смерть Пушкина. Лежит Пушкин на диване. Сзади стоят участники со свечами в руках.Учащиеся читают стихотворение М.Ю.Лермонтова
| 2009г |
| 2009г |
| 2009г. |
И в конце звучит романс под фонограмму мелодия гитары, голос певца и созвучное пение учеников завершает представление.
Этот литературно-музыкальный вечер был не только еще один урок русского языка и литературы, но и урок воспитания личности и коллектива, урок дружбы.
| Председатель ОО ,,Россия" РА. Яковенко Ю.М. и учительница Лукашинской ср. школы Усян А. при награждении грамотой за лучшее мероприятие года, посвященное 210-летию со дня рождения А.С.Пушкина. |
В заключение хочу закончить словами А.Исаакяна о Пушкине. Он писал:,,Мы с детства до последних дней нашей жизни остаемся зачарованными этим великим гением. Он всегда с нами, в нашей душе...".
Усян Алина Альбертовна.
(с.Лукашин) 2012г
Լուկաշին համայնքի ԱՅՈ` մանկապատանեկան ակումբի ,,Պատանի հայորդիները" պատրաստվում են Սուրիկ Ավդոյանի հետ կայանալիք հարցազրույցին:
Ծիրանենու առեղծվածը
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում կա մի Սրբատեղի, որի կառուցման պատմությունը հետևյալն է:
| Սրբատեղ |
| Սրբատեղի ներսում |
| Սուրիկ Ավդոյանը |
| Այրված տան պատը |
| Այրված ծացկոցը |
| Այրված տան դուռը |
Եվ այսպես 3 ամիս շարունակ նրանք ապրում էին
անհայտության և չիմացության մեջ:
Եվ…Եվ 3 ամիս անց Սուրիկ Ավդոյանին մի երազ
է գալիս և հայտնում, որ այնտեղ, որտեղ ծառն է եղել պետք է մի սրբատեղի կառուցվի:
| Ծիրանենու փայտերը ծածկված ծածկոցով |
Եվ Սուրիկն էլ լինելով աստվածավախ սկսում է նրա կառուցումը: 1 օրում գյուղի բոլոր մարդիկ նրան օգնելով կառուցում են այն: 1995թ. նոյեմբերին այն արդեն պատրաստ էր: Այն օրվանից ինչ կառուցվել էր սրբատեղին տանեցինները ոչ’ կրակ էին տեսնում, և ոչ’ էլ իրենց հետ ինչ-որ վատ բան էր պատահում:
Այդ օրվանից մինչ օրս ամեն տարի մայիսի 15-ին
Սուրիկ Ավդոյանը մատաղ է անում և էգ անասուն մորթում:
Սուրիկ Ավդոյանի ընտանիքը բաղկացած է 4 անդամից:
Ընտանիքի հայրը`Սուրիկ Ավդոյանը, մայրը`Խազալ Ավդոյանը և 2 տղաները`Ռոմիկ և Ռաշիդ Ավդոյանները:
Սուրիկ Ավդոյանի ընտանիքը բաղկացած է 4 անդամից:
Ընտանիքի հայրը`Սուրիկ Ավդոյանը, մայրը`Խազալ Ավդոյանը և 2 տղաները`Ռոմիկ և Ռաշիդ Ավդոյանները:
2010թ. Սրբատեղին վերանորոգվում է և այնտեղ
դրվում ծառի դեռ չայրված ճյուղերը: Սուրիկ
Ավդոյանը իրեն համարում է ամենահարուստ ու հաջողակ, որովհետև այդ օրվանից ընտանիքի
հետ ոչ մի վատ դեպք չի պատահել ու չի էլ պատահի:
| ԱՅՈ` մանկապատանեկան ակումբի սաները Ս.Ավդոյանի հետ: |
Մինչ օրս նրանից ոչ ոք չի համարձակվում ու չի
ցանկանում փորել հողն ու տեսնել թե ինչն էլ եղել կրակի իրական պատճառն ու նոր ու ավելի
վատ դեպքերի ականատես լինել:
Ռեպորտաժը պատրաստել էին` Մերի Համբարձումյանը, Վիկտորյա Հարությունյանը, Զարդար Հովհաննիսյանը, Տիգրան Զեյնալյանը:
| Մերին և Վիկան ամառ 2012 |
http://youtu.be/f7CqCI3i1QA
տեսանյութը դիտեք այստեղ YouTube
Ciranenu Arexcvac@
Ես հպարտ եմ և շատ ուրախ ,որ հայ եմ և ապրում եմ Հայաստանում...
/Մ.Թորանյան/
| Մ.Թորանյանը և Ռ.Գրիգորյանը /12դաս./ 09.05.2012թ. |
Ծնվել եմ Կիլիկյան Հայաստանում 1932թ մարտին:Սկզբնական կրթությունս ստացել
եմ Ալեքսանդրեթի (Իսկենդերում)
քաղաքում:1939թ. Այդ քաղաքից տեղափոխվել եմ
Ֆրանսիացիների օգնությամբ Արաբական երկիր`Լիբանան`Բեյրութ:Մինչև 5-րդ դասարանը
սովորել եմ Բեյրութի հայկական
Սահակյան վարժարանում,միևնույն ժամանակ 3 տարի շարականեմ երգել Թիրո թաղի եկեղեցում:1947թ. Հուլիսի 19-ին Победа (Ռումինական
նավով ) Հայրենադարձվել ենք հայրենիք`Խորհրդային Հայաստան:
| Դ.Իսկանդարյան/10դաս/,Մ.Համբարձումյան/9դաս/,Ծ.Դավթյան/10դաս./ | 09.05.2012թ. |
Մինչև 7-րդ դասարան սովորել եմ
Լուկաշինի անվան սովխոզի Հունան
Ավետիսյանի անվան դպրոցում միևնույն ժամանակ
3 տարի աշխատել եմ նույն գյուղի դաշտերում:1950-1953թթ. Աշխատել եմ սովխոզի փոստատար
:1954-1957թթ. Սովորել եմ Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումում և այն ավարտելուց
հետո 14 տարի `1957-1958 ուս. տարուց մինչև 1970-1971 ուս. տարին աշխատել եմ սովխոզի դպրոցում` որպես
ֆիզկուլտուրայի ուսուցիչ:1963-1969թթ. սովորել եմ Երևանի պատմության մասնաճյուղի հեռակա բաժնում
և այն ավարտել 1969թ հուլիսին:1971-ից մինչև 2005թ աշխատել եմ
պատմության ուսուցիչ նույն սովխոզում:Մանկավարժական աշխատանքս տևել է
51 տարի:
| Պատանի լրագրողները Մ.Թորանյանի հետ.09.05.2012թ. |
Աշխատելով հայոց պատմության և համաշխարհային պատմության ուսուցիչ միշտ մտածել եմ,որ հայ երեխաները իրենց պատմությունը լավ իմանան լինեն կրթված ու դաստիարակված, մեծ հայրենասեր:Մանկության տարիներից իմ նպատակն եղել է, որ լինեմ հայոց պատմության ուսուցիչ, հայ երեխային հայ պահել, սիրել իր հողն ու հայրենիքը,սիրել իր լեզուն իր արմատները,հզոր տեսնել հայոց երկիրը,իր ժողովրդին ամուր դնել
ոտքը իր հինավուրց հողին:Գերագույն նպատակ եմ ունեցել
անկախ ու ազատ տեսնել իմ հազարամյա հայրենիքը և այդ քաղցր փափագը արդեն կատարվել է: Ես հպարտ եմ և շատ ուրախ ,որ հայ եմ և ապրում եմ Հայաստանում,այսօր էլ ցանկանում եմ բոլոր հայերին ձեռք մեկնել:Հիմա ապրում եմ իմ ծերությունը և անչափ
ուրախ եմ,որ ամեն օր տեսնում եմ Մասիս սարը,հայոց արևածագը և ցանկանում եմ իմ ժողովրդին բարեկեցիկ կյանք:
09.05.12թ










+(1).jpg)

PArahex kianqa unecel
ReplyDeletees kasei abshecucich
ReplyDeletehoyakap
ReplyDelete